Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան
Թեհրանը Հաագայի արբիտրաժային դատարանում հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների և պատժամիջոցների վերաբերյալ, հաղորդում է Իրանի դատական համակարգին կից Mizan լրատվական գործակալությունը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները վերջին 24 ժամվա ընթացքում 2-րդ անգամ են բանակցել
«Իրանի կառավարությունը Հաագայի արբիտրաժային դատարանում հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ՝ «Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիայի», «տնտեսական պատժամիջոցների կիրառման» և «ուժի կիրառման սպառնալիքների» համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Գործակալության տվյալներով՝ հայցը ներկայացվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ «12-օրյա պատերազմի» (Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտությունը 2025 թվականի հունիսին) ընթացքում «միջազգային պարտավորությունների» խախտումների պատճառով: Փաստաթուղթն ինքնին գրանցվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
Միզանի խոսքով՝ Իրանը խնդրում է արբիտրաժային դատարանին միջամտել և պահանջել, որ Միացյալ Նահանգները դադարեցնի Իրանի ներքին գործերին ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի միջամտությունը և լիովին փոխհատուցի բոլոր վնասները։
