Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․

Պատկերացնու՞մ եք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արարատ Միրզոյանը Նիկոլի ականջից է կախվում ու ժողովրդից թաքուն ինչ որ բան ասում։ Ու էդ թաքուն բանը Թուրքիայի մասին է։ Փաշինյանն էլ Արարատին ասում է՝ մի քի՜չ կամաց, լսում են։ Այդ դեպքում ի՞նչ կմտածի ժողովուրդը։


Եթե նույնիսկ մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր։ Պատկերացնու՞մ եք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արարատ Միրզոյանը Փաշինյանի ականջին ժողովրդի աչքից հեռու ինչ-որ բան է փսփսում։ Սա արդեն ոչ թե մանկական բակի, այլ պետական մակարդակի «փսփսոց» է։ Ու էդ փսփսոցը Թուրքիայի մասին է։ Ժողովրդից գաղտնի ի՞նչ եք փսփսում։
Նախընտրական միջավայրում ցանկացած նման դրվագ դառնում է քաղաքական մեսիջ՝ ընտրության վերաբերյալ։ Այդ փուլում նույնիսկ շնչելու ձևն է մեկնաբանվում որպես «ուղերձ»։ Թուրքիան երկու ձեռքով պաշտպանում է Փաշինյանին, ուրեմն նախընտրական քարոզարշավի ժամանակ ցանկացած փոփսոց ժողովուրդը կապում է դրա հետ։ Անգամ եթե սահմանի բացումից էլ խոսեն, էլի տեղավորվում է այդ միջակայքում։ Չնայած Արարատ Միրզոյանն ասաց որ խոսքը Թուրքիայի հետ սահմանի բացման մասին չէ։

Միկրոֆոնի շշուկը՝ նախընտրական քաղաքականության հայելին է։ Հայելու մեջ պարզ երևում է, թե ով է Նիկոլ Փաշինյանին առաջ մղում, ով է նրա լոկոմոտիվը։ Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացնում է, որ «Թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք» սպրդումը սահման բացելու նման մի բան է։ Գիտի, որ սահման չեն բացելու, մտածում է, թե ոնց դրա տակից դուրս գա ու նման պատճառաբանություն է բերում։ Սահման բացելու մասին նախընտրական քարոզարշավում չեն ասում։

Բայց իրականում ամեն ինչ ավելի պարզ է և միաժամանակ ավելի անհարմար․ հանրությունը արդեն այնքան զգայուն է թուրքական թեմաների նկատմամբ, որ նույնիսկ կիսաձայն ասված «welcome»-ը կարող է դառնալ ամբողջ քաղաքական վեպի սկիզբ։ Ուշադրություն դարձրեք, թուրքական լուրը ի՜նչ համակ խանդավառությամբ է լսում Փաշինյանը։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am