Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով
«Հանտավիրուսի» կասկածով տարհանված «MV Hondius» զբոսաշրջային նավի 3 թուրք ուղևոր տեղափոխվել է Ստամբուլ և գտնվում է կարանտինային հսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարության համակարգմամբ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են հայրենիք և մեկուսացվել։
Տեղեկացվում է նաև, որ նախնական բուժզննման ընթացքում վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն մասնագետները շարունակում են վերահսկել նրանց վիճակը՝ հաշվի առնելով «Հանտավիրուսի» ինկուբացիոն շրջանը։
Նշենք, որ ավում առողջապահական ճգնաժամը սկսվել էր Արգենտինայից ուղևորության ընթացքում արձանագրված մահվան և կասկածելի հիվանդության դեպքերից հետո։ Տարհանման գործողությունն իրականացվել է Իսպանիայի Կանարյան կղզիներում՝ խիստ անվտանգության միջոցառումների պայմաններում։
Հավելենք, որ «Հանտավիրուսը հիվանդությունը է, որը փոխանցվում է կրծողների միջոցով և կարող է առաջացնել ծանր շնչառական ու երիկամային բարդություններ:
