Կմարսի՞ Ալիևյան կլանը նոր հանցագործությունը

Հունվար 12-ին Բաքվից ստացված հաղորդագրության համաձայն, դատարանը լրագրող Աֆղան Մուխթարլիին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Մեղադրյալը Մուխթարլիի համար 8 տարվա ազատազրկում էր պահանջել: Լրագրողը մեղադրվել է սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու և պաշտոնյաներին վիրավորելու համար: Մինչդեռ ադրբեջանցի և օտարերկրացի իրավապաշտպանները հայտարարել են, որ ընդդիմադիր լրագրողին ներկայացված մեղադրանքների հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են: Կրկին բացահայտ հետապնդում ալիևյան կլանի կողմից ընդդիմադիր լրագրողի հանդեպ, այն դեպքում, երբ այդ երկրում այլևս քննադատող լրագրող չի մնացել, բոլորը կամ հեռացել են երկրից, կամ՝ ճաղերի հետևում են: Մուխթարլին իր կնոջ՝ Լեյլայի հետ, 2015 թվականին ապաստանել է Թբիլիսիում, 2017-ի մայիսին Վրաստանի իրավապահները նրան հանձնել են ադրբեջանցիներին, ինչը Վրաստանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատազրկման դատավճիռը լրջագույն հարցեր է առաջացնում Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ազատ խոսքի և իրավական գործընթացների հետ կապված, այս մասին օրերս հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտական գերատեսչությունը: Արևմտյան երկրներն ու իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտել են Ալիևի վարչակազմի որդեգրած՝ իշխանություններին քննադատող կամ կառավարության գործունեության օրինականությունը կասկածի տակ դնող անձանց պատժելու քաղաքականությունը: «Վրաստանում Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը և Ադրբեջանում նրա կալանքն ու դատական հետապնդումը պետք է մանրակրկիտ և թափանցիկ հետաքննվեն»,- ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: Մուխթարլին կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի հետ հարևան Վրաստան էր տեղափոխվել 2015-ին, հայրենիքում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների պայմաններում, մտավախություն ունենալով, որ ինքը ևս կարող է ճաղերի ետևում հայտնվել՝ Ալիևների կոռուպցիոն գործունեության բացահայտումների մասին հրապարակումների պատճառով: Անցյալ տարվա մայիսին Մուխթարլին Վրաստանի մայրաքաղաքում անհետացել էր, քիչ ավելի ուշ պարզվել էր, որ նա Բաքվի բանտերից մեկում է՝ մաքսանենգության և սահմանն ապօրինի խախտելու կասկածանքով: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողին Վրաստանում առևանգել են և ապօրինի կերպով տեղափոխել Ադրբեջան: Ինքը՝ լրագրողը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, համոզմունք հայտնելով, որ բանտում է հայտնվել լրագրողական գործունեության պատճառով: Անցյալ շաբաթ դատարանում իր եզրափակիչ խոսքում նա հայտարարել է, թե շարունակելու է իր գործը: «Նախագահ Ալիևի կառավարությունը չի կարող լռեցնել մեզ»,- հայտարարել է նա, ու հավելել․ «Դուք կարող եք մեզ ձերբակալել, սպանել, բայց կգան ուրիշները և կշարունակեն պայքարը»: Լրագրողին ազատ արձակելու՝ միջազգային իրավապաշտպան կառույցների ու արևմտյան երկրների՝ մայիսից ի վեր հնչեցրած կոչերն արդյունք չեն տվել: Մուխթարլիի դեմ հարուցված քրգործը կարճելու կոչով են հանդես եկել նաև Եվրախորհրդարանի պատգամավորները, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսել են նաև այդ հորդորը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթն օրերս հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը մտահոգված է Մուխթարլիի դատավճռով, ընդգծելով, որ այդ գործը քաղաքական դրդադապատճառներ ունի: Հիթեր Նաուերթը հավելել է՝ Միացյալ Նախանշաններն ուշի ուշով հետևում է, թե ինչպես է Վրաստանը հետաքննում Մուխթարլիի առևանգման գործը: Իսկ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը նույնպես անդրադառնալով այս թեմային՝ նշել է. «Կեղծ մեղադրանքներով հետաքննող լրագրողի ազատազրկումը հստակ հարձակում է մամուլի ազատության վրա: Անկախ լրագրողներին լռեցնելը երբեք չի ընդունվի: Հույս ունեմ՝ վերաքննիչ ատյանը այս դատավճիռը չեղյալ կհամարի»: Ավելի վաղ նա Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել դադարեցնել Աֆղան Մուխթարլիի նկատմամբ քրեական հետապնդումը և հարգել ազատ արտահայտվելու նրա իրավունքը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am