Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխող ուժի գործերն այնքան վատ են, որ, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին:
Երբեւէ քաղծառայողներին այս չափով չեն ներգրավել նախընտրական պրոցեսների մեջ, այս անգամ նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներին են ներգրավում: Ոմանց ստիպում են այցելել Երեւանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ, քարոզչություն անել ՔՊ-ի օգտին։
Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետն արգելում է «նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ՝ պետական եւ համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»։
Պատմում են, որ ՔՊ-ի բուկլետները բաժանելու համար հատուկ գեղեցկադեմ արտաքինով աղջիկների են ընտրում, որ շատերը չմերժեն, սակայն, ասում են` դա էլ չի օգնում»:
