«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո։

Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը

Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։

Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։

Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։

Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։

Վարչապետը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս և կեցության ծախսեր՝ ավելի քան 5 միլիոն դրամի չափով։

Փաշինյանը նաև հայտարարագրել է իր մասնակցությունը «Մեր Տպարանը» ընկերությունում, որտեղ ունի 50 տոկոս բաժնեմաս։ Այդ մասնակցությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

Համեմատության համար՝ 2021 թվականի հայտարարագրում Փաշինյանի բանկային ավանդները կազմել էին շուրջ 3 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 27 հազար 701 դրամ և 3.84 դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 790 հազար դրամ և 1800 դոլար, իսկ ընդհանուր եկամուտները՝ շուրջ 13,6 միլիոն դրամ։ Այդ ժամանակ վարկային պարտավորությունները կազմել էին մոտ 1,2 միլիոն դրամ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական և լրագրողական անցած ուղին

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն ավարտական կուրսում հեռացվել է՝ քաղաքական պատճառներով։

1990-ականներից զբաղվել է լրագրությամբ՝ աշխատելով տարբեր թերթերում, այդ թվում՝ «Լրագիր», «Մոլորակ» և այլ պարբերականներում։ 1998 թվականին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը հետագայում փակվել է դատարանի որոշմամբ։ 1999 թվականից մինչև 2012 թվականը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է նաև քրեական հետապնդումներով և ազատազրկմամբ։ 1999 թվականին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել է։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մեկ տարուց ավելի անցկացրել է ընդհատակում, իսկ 2009 թվականին ինքնակամ ներկայացել է իրավապահներին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ համաներմամբ ազատ է արձակվել։

2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակով։ 2013 թվականին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորումը, որը հետագայում դարձավ կուսակցություն։

2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի ցուցակով կրկին ընտրվել է պատգամավոր և ղեկավարել խորհրդարանական խմբակցությունը։ 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որն ապրիլ-մայիս ամիսներին վերածվել է զանգվածային բողոքի շարժման և հանգեցրել իշխանափոխության։

2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովը նրան ընտրել է վարչապետ։ Նույն թվականի դեկտեմբերին գլխավորել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և ընտրություններում ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը։ 2021 թվականին ներքաղաքական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, սակայն նույն տարվա հունիսի 20-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին հաղթանակ է տարել, և Նիկոլ Փաշինյանը վերանշանակվել է վարչապետ։

Այսպիսով, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ է կանգնում ոչ միայն որպես իշխանության արդեն ութ տարվա պատասխանատու, այլև որպես քաղաքական գործիչ, որի գործունեությունն ու որոշումները շարունակում են մնալ հասարակության ամենաքննարկվող և հակասական թեմաներից մեկը։ Մի կողմից՝ նա ներկայացնում է իրեն որպես «թավշյա հեղափոխության» առաջնորդ և համակարգային փոփոխությունների հեղինակ, մյուս կողմից՝ նրա կառավարման տարիները ուղեկցվել են պատերազմով, տարածքային կորուստներով, ներքաղաքական ծանր ճգնաժամերով և շարունակվող հասարակական բաժանարար գծերով։ Այդ ֆոնին նրա գույքային վիճակի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների շուրջ հանրային հետաքրքրությունը միայն աճում է, հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը շարունակում է խոսել թափանցիկության, հակակոռուպցիոն պայքարի և սոցիալական արդարության մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 462 անգամ
Լրահոս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am