Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում

Վերջին ամիսներին Մասյացոտնի թեմում տեղի ունեցող գործընթացները, ըստ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի, ցույց են տալիս, որ Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայր Ռուբենը հայտարարեց, որ Մասյացոտնի թեմում ստեղծված իրավիճակը «մանրակերտն է» այն բանի, թե ինչպիսի երկրում են այսօր ապրում քաղաքացիները՝ չնայած Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության գաղափարին։

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է հունվարի 10-ին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ թեմի առաջնորդի փոփոխությունից հետո։

«Գործադիր իշխանությունն անմիջապես արձագանքեց, թե չի ճանաչում այդ տնօրինությունը։ Դրան ձայնակցեցին նաև իշխանության մյուս թևերը, իսկ հետո սկսվեցին գործնական քայլերը»,-ասաց նա։

Հայր Ռուբենի պնդմամբ՝ ՏԻՄ ներկայացուցիչները փորձել են ազդեցություն գործել քահանաների վրա՝ նրանց խոստումներ տալով, երբեմն էլ սպառնալով անգամ եկեղեցիներից վտարել։ Նրա խոսքով՝ երբ հոգևորականները չեն նահանջել, գործընթացին միացել են իշխանության մյուս օղակները, այդ թվում՝ դատարանները։

«Դատարանը կայացնում է անօրինական որոշում, իսկ պետական մարմինները, ի դեմս հարկադիրի, փորձում են խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունները»,-ասաց նա։

Հայր Ռուբենը հայտնեց, որ վերջին շրջանում հրավիրվել է Քննչական կոմիտե.

«Առայժմ որպես վկա էի հրավիրվել։ Պետական մարմինները, ի դեմս հարկադիրի, փորձում են խոչընդոտել, որպեսզի ես կատարեմ իմ ծառայությունները։ Ես, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորական, փաստորեն, չեմ կարող պատարագ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել, ասում են՝ խոչընդոտ է դատական ակտին։ Որպեսզի խուսափենք ստեղծված իրավիճակից, անօրինական միջամտություններից, ստիպված սկսեցինք արձագանքել համայնքների հրավերներին։ Այսինքն՝ եկեղեցական համայնքը թեմի առաջնորդի լիազորություններն իրականացնող հոգևորականին պետք է հրավիրի, որպեսզի նա սուրբ պատարագ մատուցի»,-ասաց Հայր Սուրբը՝ հավելելով, որ իր իրավունքները պաշտպանված չեն։

Հայր Ռուբենի գնահատմամբ՝ Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են ոչ միայն եկեղեցու սահմանադրական հիմքերին, այլև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական համակարգին՝ այն ներսից քայքայելու նպատակով։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման» Ողբերգական դեպք․ «Վեոլիա Ջրի» աշխատակիցը վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Խոշոր հրդեհներ՝ Կանադայում #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է ստում Փաշինյանը․ ի՞նչ են նրան ասել Ռուսաստանում․ Սուրեն Սուրենյանց (video) Գագիկ Ծառուկյանի աջակիցները «Ազատություն» գրառմամբ պաստառներով Իրանի դեսպանատան մոտ են (video) ՀՐԱՏԱՊ․ «2 սցենարով փորձում են ՌԴ-ում իշխանափոխություն անել»․ Հայկ Նահապետյան (video) Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին» ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ» Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video) «Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը կկանչվի՞ Բաքու հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Իրանի՛ դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է՝ 2 խաբեբա իրանցիների պատճառով (video) Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը առաջին հաղթանակը տարավ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am