Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խումբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Նիկոլի Հայաստանը կարող է դառնալ այս պահին աշխարհի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ մտնում է սուր հակամարտության փուլ։ Այս պարզ բանը պետք է բացատրել մեր ժողովրդին, պետք է օգտագործել քարոզարշավի բոլոր հնարավորությունները և, անկախ թիմային ու այլ պայմանական բաժանումներից, սա դարձնել միասնական գործ։

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, Եվրոպան ընդունելի միջնորդ և ձևաչափ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սկսելու համար, ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ձևավորել է փոխհարգալից և փոխշահավետ աշխատանքային հարաբերությունների համակարգ։

Եվրոպայի լիդերները եկան Երևան, մեր փոքր երկիրը սարքեցինք հակառուսական պլացդարմ, բոլորը վերադարձան իրենց երկրները ու սկսեցին Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու գործընթացը։

Այս պրոցեսը վտանգավոր էր, բայց նաև դրական։ Մարդիկ իրենց աչքերով տեսան թե´ եվրոպական լիդերների ֆորումը, թե´ Մոսկվայի անմիջական արձագանքը։ Քաղաքական ուժերը ստիպված են արդեն պարզ, ուղիղ խոսել Հայաստանը շրջապատող իրականության մասին, պիտի ընտրողի հետ վարեն անկեղծ, ուղիղ զրույց։ Ընտրողն էլ վերջապես ավելի սթափ կնայի պրոցեսներին։

Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը, սակայն պետք չէ նաև թերագնահատել քարոզչական մանիպուլյացիայի և տեղեկատվական հիստերիկ տեռորի ազդեցությունը։ Սրանց հակազդելու համար պետք է հաշվարկված և ազնիվ արշավ տանել՝ երկիրը աղետալի զարգացումներից ապահովագրելու համար։

Այս պահի դինամիկան ցույց է տալիս, որ հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան։

Հետևաբար, մենք բոլորս ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան», - գրել է Հովհաննիսյանը։

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am