Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Մելիք Սոֆոյանի համար, կարծես, ավանդույթ է դարձել հանցագործությունների չբացահայտելու արատավոր երևույթը։ Միայն նրա ղեկավարած վարչական տարածքում վերջին ամիսներին մի քանի անգամ անհայտ անձը կամ անձինք արմատախիլ են արել և գողացել ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների, այլև մայրաքաղաքի և մարզերի հարյուրավոր բնակիչների համար սիրելի հանգստի վայր համարվող «Դավիթ Անհաղթ» զբոսայգում, հիմնանորոգումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի կողմից տնկված 30-ից ավելի ծառեր։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրողը, միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ծառագողը կամ ծառագողերը նշված այգուց հասցրել են գողանալ այդքան ծառ, և ամեն անգամ քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի կողմից հերթական ծառերն են տնկվում, ու օրեր անց քաղաքապետարանի աշխատակիցները դրանք հայտնաբերում են նորից գողացված։

Նշված գողությունների մասին տեղյակ են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, սակայն, չգիտես ինչու, մինչև այժմ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները՝ բաժնի պետ Մ. Սոֆոյանի գլխավորությամբ, կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում, կամ էլ անզոր են դրա դեմն առնել, մինչդեռ ոստիկանությունը այգուց հեռու է հազիվ 1 կմ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում այգում տեղադրվելու են տեսախցիկներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հունիսի 9-ին, Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սանմաքրման և կանաչապատման աշխատակիցները, մի խումբ կամավորականներ՝ հիմնականում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, մի քանի ժամ շարունակ սանիտարական մաքրման աշխատանքներ էին իրականացրել դեռ սովետական տարիներից երևանցիների համար ամենասիրելի վայրերից մեկում՝ «Դավիթ Անհաղթ» զբասայգում, որը նաև հայտնի էր «Զեյթունի շատրվաններ» անվամբ։ Գրեթե 7 ժամից ավելի մաքրման աշխատանքները չէին դադարում։

Հեռացվել էր մի քանի բեռնատար աղբ և դա ոչ թե այսօր, այլ նախկնում ևս մի քանի անգամ Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի կատարած մաքրման աշխատանքի արդյունքում։Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, նշում էին․ «Մենք դեռ սովետական տարիներին ենք տեսել, թե ինչ հրապուրիչ ու գողտրիկ անկյուն էր այս տարածքը։ Մի քանի սերունդ է այս այգին վայելել։ Շատրվանները, նամանավանդ ամռան տապին, գերում էին ոչ միայն զեյթունցիներին, այլ նաև Երևանի մյուս համայնքների ու հարակից այլ շրջանների բնակիչներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո այգին վերածվեց մի իսկական «սոդոմ գոմորի»։ Ինչ ասես չեկավ էս այգու գլխին։

Հետո իմացանք, որ մոտ 3 մլրդ դրամով բանկերից մեկում գրավադրել էին այգին ու դրանից հետո այն ոչ թե ծաղկեց, այլ կանգնեց ոչնչացման շեմին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մտածում էինք, թե ոչ էլ կզբաղվեն էս այգով ու ինչպես զոռբայությամբ պետությունից խլել էին այն, այդպես էլ կմնա։

Բայց ի ուրախություն մեզ՝ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան, որ պետք է հասնեն նրան, որ այգին վերադարձվի պետությանը՝ տվյալ դեպքում մեզ՝ ժողովրդին։ Երկար ու ձիգ տարիներ Երևանի քաղաքապետարանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պայքարել են ու շնորհիվ նրանց համառ աշխատանքի՝ այգին վերադարձվեց ժողովրդին, ու ապշած ենք, թե ինչպես կարելի էր երևանցիների սիրելի զբոսայգիներից մեկը հանուն իրենց «թափանները լցնելու» 3 մլրդ դրամով բանկի տակ դնել։ Երկար ու ձիգ ամիսներ, անգամ եղանակային ոչ բարենպաստ պայմաններում, այգում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել։ Հիմնովին փոխվել են շատրվանների համար եղած ջրագծերը, ջրի խողովակները, արտաքին լուսավորության համար նախատեսված էլեկտրական լարերը, սյուները, ստեղծվել են նոր, ավելի հարմարավետ ջրահեռացման համակարգ, հեռացվել են դարն ապրած ծառերը, փոխարենը տնկվել են նորերը։

Դեռ զբոսայգու բարեկարգումը չէր ավարտվել, բայց չորս անգամ սանիտարական մաքրման աշխատանքներ էին իրականացվել։ Այգու տարածքն և հարակից մայթերը ամբողջությամբ փոխվել ու սալիկապատվել են և որ ամենակարևորներից մեկն էր՝ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանն ու Ա․ Հովակիմյանը ընդառաջել են բնակիչներիս խնդրանքը և այգու մի անկյունում կառուցել են շների համար հատուկ զբոսավայր։ Հիմա վստահ ենք, որ ամիսներ անց այս այգին նորից դառնալու է երևանցիների, ինչու չէ՝ զեյթունցիների համար սիրելի վայր, ու հարևան վարչական շրջաններից հոսքը չի դադարելու այստեղ՝ մեր սիրելի Դավիթ Անհաղթի զբոսայգի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և որոշ վարչական շրջանների ղեկավարների կողմից Երևանում ստեղծվել և շարունակվում են ստեղծվել նաև «շների այգիներ»։

Եղել են բազմաթիվ խնդրանքներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ քաղաքացիների կողմից, որ իրենք նույնպես ուզում են, ինչպես քաղաքակիրթ երկրներում, իրենց վարչական շրջաններում էլ կառուցվեն նման այգիներ։Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ դեռ խորհրդային տարիներից երևանցիների համար ամենասիրելի վայրերից մեկը համարվող Դավիթ Անհաղթ զբոսայգին, որը վերջին տարիներին վերածվել էր մի իսկական աղբավայրի, շնորհիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, արդեն նոր շունչ էր առնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am