Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է

Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ամբողջովին բացել է իր իրական դեմքը, և բաց տեքստով, առանց որևէ բանից վախենալու, հակահայկական նարատիվ է տարածում, որոնք ոչ մի աղերս չունեն Հայաստանի ապագայի հետ։ Մասնավորապես երեկ Սյունիքում նա հայտարարել է, թե «էդ ե՞րբ է Ղարաբաղը հայկական եղել, բա որ հայկական է եղել, ինչի՞ այնտեղ դպրոց ու մանկապարտեզ չեն կառուցել, գործարան չեն կառուցել, տուն չեն կառուցել»։ Հետո ավելի է թանձնացնում թեզը՝ պնդելով․ «Ղարաբաղը երբեք հայկական չի եղել, իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա»։

Համաձայնեք՝ Փաշինյանը նման բառամթերք ու բացառապես թյուրքական տեքստեր երբեք էլ չէր հանդգնի տիրաժավորել, եթե կասկած անգամ ունենար, որ հանրության կողմից այն կընդունվեր սվիններով։ Ավելին, նա գեբելսյան ագրեսիայով ու պաթոսով կոկորդ չէր պատռի, եթե վստահ լիներ, որ իրեն այդ մտքերի համար մարդիկ կգանահարեն ու կոշտ կքննադատեն, սակայն նա համոզմունք ունի, որ իր այս պնդումներն ամբղջությամբ «ուտվում» են մարդկանց կողմից, նրանց որոշակի խմբի համար հաճելի է լսել նմանօրինակ մտքեր, որոնք բոլորը հոգու խորքում միշտ մտածել են, բայց վախեցել են բարձրաձայնել։

Փաստացի Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է, քան պարզապես հերթական սկանդալային արտահայտությունը։ Խոսքը ամբողջական գաղափարական վերաձևակերպման փորձի մասին է, որտեղ իշխանությունը սեփական քաղաքական գոյատևումը կապում է ազգային հիշողության վերափոխման հետ։ Ըստ էության, նա փորձում է իրականացնել մի քանի զուգահեռ օրակարգ։

Նախ պարտության պատասխանատվության ապաքաղաքականացումն է, քանի որ եթե Արցախը ներկայացվում է որպես «երբեք հայկական չեղած» տարածք, ապա ինքնաբեաբար նվազում է նաև դրա կորստի քաղաքական ծանրությունը։ Սա հոգեբանական և քարոզչական մանիպուլյացիայի դասական մեխանիզմ է․ սկզբում արժեզրկվում է կորցրածը, հետո հասարակությանը համոզում են, որ կորուստ իրականում չի եղել։

Երկրորդը՝ ազգային օրակարգի փոխարինումն է «նոր իրականության» (նոու հաու) գաղափարով։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանության մեջ հետևողականորեն ձևավորվում է թեզ, ըստ որի հայկական պետականությունը պետք է հրաժարվի իր պատմական, ազգային և քաղաքակրթական հղումներից և վերածվի բացառապես փոքր տարածքի վարչական կառույցի։ «Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա» արտահայտությունն իրականում հենց այդ գաղափարի կոնցենտրացված ձևակերպումն է։ Այստեղ ենթադրվում է, որ նախորդ ամբողջ ազգային-պետական մտածողությունը եղել է «կեղծ», իսկ այժմ առաջարկվում է նոր ինքնություն՝ զուրկ պատմական հավակնություններից, ազգային հիշողությունից և հավաքական նպատակներից։

Այս գործիքը տարբեր ժամանակներում կիրառվել են պարտված կամ արտաքին ճնշման տակ հայտնված պետություններում։ Պատմական հիշողությունը ներկայացվում է որպես «վտանգավոր բեռ», ազգային պահանջատիրությունը՝ որպես «խաղաղությանը խանգարող երևույթ», իսկ ինքնապաշտպանական քաղաքականությունը՝ որպես «նախկին սխալների արդյունք»։

Մյուս կարևոր դրվագն այն է, որ Փաշինյանը հասկանում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրների, անվտանգության ճգնաժամի և արտաքին քաղաքական ձախողումների պայմաններում երկարաժամկետ իշխանություն պահելը հնարավոր չէ միայն վարչական ռեսուրսով։ Այդ պատճառով ստեղծվում է նոր քաղաքական բաժանարար գիծ՝ ոչ թե «արդյունավետ իշխանություն ընդդեմ վատ իշխանության», այլ «նոր իրականություն ընդունողներ ընդդեմ անցյալով ապրողների»։ Այսինքն՝ հասարակությանը փորձում են բաժանել երկու ճամբարի․ մեկ կողմում՝ «պրագմատիկներ», որոնք համաձայն են հրաժարվել ազգային օրակարգից, մյուս կողմում՝ «ռևանշիստներ», «անցյալով ապրողներ» կամ «պատերազմ ուզողներ»։

Սա քաղաքական տեխնոլոգիայի շատ հին մեթոդ է․ իշխանությունը սեփական ձախողումները քողարկում է՝ ընդդիմախոսներին ներկայացնելով ոչ թե այլընտրանքային քաղաքական ուժ, այլ «վտանգավոր անցյալ»։ Բայց այստեղ ամենավտանգավորն այն է, որ նման թեզերը աստիճանաբար լեգիտիմացնում են հակահայկական արտաքին նարատիվները։ Երբ Հայաստանի ղեկավարն ինքն է հայտարարում, թե «Ղարաբաղը երբեք հայկական չի եղել», նա փաստացի տապանաքար է դնում հայկական դիվանագիտության, պատմագիտության և ազգային պահանջատիրության տասնամյակներով ձևավորված հիմնավորումները։

Կարճ ասած՝ այն, ինչ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձում էր ապացուցել արտաքին աշխարհին, այժմ հնչում է Հայաստանի ղեկավարի շուրթերից։

Հ․գ․ 2018-2019-ը ուսումնական տարում Արցախում գործել է 217 դպրոց, որտեղ սովորել է շուրջ 24․339 աշակերտ։ Մինչև 2018 թվականն Արցախում զարգանում էր հանքարդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղմթերքի վերամշակումը, շինանյութերի արտադրությունը, էներգետիկան։ Տասնյակ փոքր հէկ-եր էին կառուցվել, որոնց շնորհիվ Արցախը ոչ միայն սեփական սպառումն էր մասամբ ապահովում, այլև էներգետիկ արտահանման ներուժ էր ձևավորում։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

դիտվել է 1184 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am