Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արմինե Գ․-ի վարած «Volkwagen ID4» մակնիշի և 46-ամյա Կարեն Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել հետիոտնային լուսացույցին և աղբամանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Անդոկ Հարոյանը և կրտսեր պարեկ Արման Սարգսյանը։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
