«Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում
Վեդիի երեխաների հորեղբոր գործով մի փոքր բան ասեմ։ Թովմասի ձերբակման հիմք դարձած երկու դրվագներից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկանին հարվածելուն։ Ընդ որում, ձերբակալվածը պահվում է Երևանի ՁՊՎ-ում, իսկ վարույթն իրականացնում է Մասիսի քննչականը։ Այս մասին հայտնում է Ռուբեն Մելիքյանը։
Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ»
Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ»
Վեդիում անչափահասների գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել
Վեդիում անչափահասների գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել
«Հիմա հարց - ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված։
Բա աբսուրդ չի՞։
Ախր որ իմանամ՝ ինչ-որ դիտավորություն կա, ուզում են ճնշում գործադրել Թովմասի վրա՝ չէ, էդպես չի։ Բա էդ դեպքում ո՞րն է թե՛ լոգիստիկայի, թե՛ տրամաբանության և թե՛ իրավունքի տեսանկյունից այդ սխալ որոշման պատճառը։ Այլ բացատրություն չունեմ, քան «համակարգային բառդակը»։ Լավ, նիուժե՞լի ոստիկանության պատասխանատուներից մեկը չկա, որ այս պարզ բանը նկատի ու շտկի»,- գրել է նա։
