Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Պետք է հաղթի առողջ բանականությունը

Ութ տարի շարունակ Հայաստանում ձևավորվել է հանրային գիտակցությունը բթացնելու, մարդկանց ուղեղները լվանալու, կեղծիքներով սնելու, տարատեսակ հիմարություններ ու ցնդաբանություններ հանրային խոսույթ մտցնելու, ներքին ատելություն սերմանելու տեղեկատվական միջավայր:

Ութ տարվա ընթացքում, չեմ հիշում որևէ հարցի շուրջ թեկուզ մեկ բանական, առողջ և օգտակար քննարկում:

Օրինակ՝ դրանց ասում և ապացուցում ես, որ սխալ արտաքին քաղաքականություն են վարում ու պատերազմի դուռ բացում՝ ասում են «ձեզ մերժել են», «մարտի 1», «հոկտեմբերի 27», «թալան», «30 տարի», «ասֆալտ», «սրա-նրա դղյակներ, միլիարդներ» և թեմայի հետ կապ չունեցող նմանօրինակ այլ ցնդաբանություններ:

Ասում ես, ինչո՞ւ եք պատերազմի առիթ տվել, կամ դրանից հետո ինչո՞ւ եք գնացել Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ կարելի էր պահել Արցախի մնացած մասը, և քիչ, թե շատ՝ ընդունելի լուծում գտնել:

Հիմնավորված պատասխանելու փոխարեն վայնասուն են դնում՝ «5-րդ շարասյուն», «ռուսամոլ», «նախկինները ուզում են գալ», «30 տարի առաջ են հանձնել Ղարաբաղը», «եկեղեցում մոմ են ծախում», «ռևանշիստ» և այլ բնույթի մառազմ ու ատելության խոսք:

Կասկածից վեր է, որ մեր երկրի կորուստների ու դժբախտությունների պատճառներից մեկն էլ իշխանության սանձազերծած տեղեկատվական պատերազմն է:

Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը:

Որովհետև՝ որևէ երկիր չի կարող երկար գոյատևել, որտեղ իշխանությանն ասում է՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա»: Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կամ ինձ կընտրեք, կամ կլինի պատերազմ»:

Երբեք չի կարող երջանիկ ու բարեկեցիկ լինել այն ժողովուրդը, որի մի մասին հայրենազրկում, ունեզրկում, նսեմացնում ու բռնի տեղահանում են, հետո ցինիկաբար հայտարարում, որ իրենք ավելի շատ բան են արել Ղարաբաղի համար:

Առանց առողջ բանականության՝ հասարակությունները չունեն ապագա»:

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am