«Նոր հավեր, երկաթե ձվեր»

Հայաստանի նոր ընդդիմությունը, որը Ելք անվանումն ունի, քաղաքական դաշտում առաջին քայլերն անելիս կարծես նոր հեծանիվ էր որոշել հորինել։ Կամ ինչպես ժողովուրդը կասեր, ասպարեզ էին նետվել «նոր հավեր, որոնք երկաթե ձվեր են ածում»։ Ըստ այդմ՝ այդ ընդդիմությունը հայտարարում էր, որ տարբերվելու են նախորդներից, որ ժողովրդին հենց այնպես փողոց չեն հանելու, ինչպես նախկինները, չեն տանելու պարտության, իսկ եթե հանեն միայն այն դեպքում, եթե այդ վերաբերյալ հանրային պահանջ լինի։ Էլի շատ ու շատ «տարբերակիչ» հատկանիշների մասին էին խոսում Ելք ընկերները, սակայն կյանքը ցույց տվեց, որ քաղաքականությունը այնքան էլ հնարավորի արվեստ չէ, որտեղ կարելի է իմպրովիզներ թույլ տալ, սա մի դաշտ է, որն ունի խաղի իր կանոնները, իսկ ովքեր չեն խաղում այդ կանոններով, հայտնվում են լուսանցքում։ Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանը արդարացավ, թե որ ինքը մշտապես ասել է հետևյանը՝ եթե որևէ քաղաքական ուժ քաղաքացիներին փողոց է հրավիրում, պետք է հստակ ասի, թե որն է դրա նպատակը, որոնք են հետագա քայլերը: «Այն պահին, երբ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարտահայտվեն այս պահանջի օգտին, մենք ժողովրդի հետ գալու ենք Ազգային ժողով և այդ ժողովրդի անունից առաջարկելու ենք Ազգային ժողովին, որ խորհրդարանական մեծամասնությունը և բոլորս հրապարակային պարտավորություն ստանձնենք, որ արագ ձևով Հարկային օրենսգրքում կանենք այնպիսի փոփոխություններ, որոնք կկասեցնեն թանկացումները: Եթե ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ այդ պահանջը ներկայացնեն, ես կարող եմ երաշխավորել, որ Հարկային օրենսգրքում այդ փոփոխությունները կկատարվեն, քանի որ իշխանությունների կողմից այդ պահանջն արհամարելը կարող է բերել քաղաքական իրավիճակի փոփոխության»,- նշեց նա: Իսկ երթ անցկացնելու հանրային պահանջի մասին էլ մի քանի անհաջող «կրուտիտից» հետո նահանջեց իր՝ ժամանակին հնչեցրած մտքերից, ասելով, որ նաեւ քաղաքական ուժերը պետք է նման պահանջ իջեցնեն։ Մի բան ակնհայտ է եւ այդ մասին բարձրաձայնել են նաեւ քաղաքական այլ գործիչներ, որ Ելք-ի որդեգրած մարտավարությունը այնքան է հեղինակազրկել այս ուժին, որ վերջինները ապավինում են փողոցային պայքարին, որպեսզի վերականգնեն սեփական վարկանիշը։ Պարզ ասած՝ Հայաստանում ոչ միայն իշխանությունն է պատեհապաշտ, այլեւ ընդդիմությունը, որն առաջնորդվում է բացառապես սեփական շահերից ելնելով։ Ելք-ը բացառություն չէ, Ծառուկյան դաշինքը նունպես կարող է մի քանի գույն փոխել, եթե դա պահանջում է սեփական շահը։ Հիշեցնենք, որ քաղաքական ուժերն արդեն առիթ ունեցել էին հայտարարելու, որ չեն պատրաստվում աջակցել «Ելքին»: Դրանց թվում էր նաև «Ծառուկյան» դաշինքը: Վերջիններս ասում էին, որ դա որեւէ օգուտ չի տա։ Ահա մի քանի օր անց «Ծառուկյան» դաշինքի վերաբերմունքը շեշտակի փոխվում է։ Այսօր արդեն նրանք ոչ միայն չեն փնովում «Ելքի» գործողությունները, այլև նույնիսկ հայտարարում են, որ պայքարի ցանկացած ձև՝ թանկացումների և կառավարության անարդյունավետ կառավարման դեմ, արդարացված է: Սերգեյ Բագրատյանը նաև ասում է. «Եթե տեսնենք հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց, կմիանանք»: Քաղաքական շրջանակներում ծառուկյանականների վերաբերմունքի փոփոխությունը բացատրում էին նրանով, որ ՀՀԿ-ն ապրիլից հետո էլ շարունակելու է կառավարումը ՀՅԴ-ի հետ ու չի պատրաստվում Ծառուկյան դաշինքի հետ կոալիցիա կազմել։ Չի բացառվում, որ Ծառուկյան դաշինքը միանա Ելք-ի նախաձեռնած պայքարին՝ հանուն իրեն, որպեսզի իշխանություններին ինչ-որ բան հասկացնի։ Անի Սահակյան

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am