Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պատասխանի վերաբերյալ․


2026 թվականի մայիսի 7

(փոխանցվել է նրա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ)

Ես կարողացա կարդալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի պատասխանը իմ դիմումին։ Ես հրապարակայնորեն չեմ գնահատի նրա դիրքորոշումը։ Սա նրա և իր խղճի միջև եղած հարց է։ Ես պարզապես կասեմ. անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեր դատավորը լինի։ Բայց այս պատասխանից հետո ես շատ կոնկրետ հարցեր ունեմ ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, այլև ՀՀ վարչապետին։

Եթե Ադրբեջանի բանտերում հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ չի մտնում, ապա ո՞ւմ լիազորություններն են դա։

Պետությունում ո՞վ է նշանակվել այս հարցի պատասխանատու։ Ե՞րբ է նշանակվել այս անձը։ Ինչո՞ւ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ էլ հանրությունը չգիտեն այս մասին։

Կան մարդիկ, ովքեր վեց տարի է, ինչ գտնվում են Բաքվի բանտերում։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը չի կարողացել ստեղծել կայուն և հստակ մեխանիզմ նրանց հետ շփվելու համար՝ ո՛չ երրորդ կողմերի, այդ թվում՝ Բաքվում ներկայություն ունեցող այլ պետությունների դեսպանատների, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների միջոցով։

Ինչո՞ւ։

Ինչո՞ւ կարող են Հայաստանի ներկայացուցիչները մեկնել Ադրբեջան առևտրային, տնտեսական և այլ հարցերով, բայց չեն կարող կազմակերպել ուղևորություն՝ հայ բանտարկյալների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի մասին հարցնելու համար։ Մի՞թե այս մարդկանց ճակատագիրը ավելի կարևոր չէ, քան առևտրային բանակցությունները։

Ինչո՞ւ չի ստեղծվել բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը հասցնելու պատշաճ մեխանիզմ։

Որոշ մարդիկ մեկ տարուց ավելի է՝ ծանրոցներ չեն ստացել։ Շատերը չունեն համապատասխան հագուստ և չեն կարողանում ստանալ այն, ինչ իրենց իսկապես անհրաժեշտ է՝ հաշվի առնելով իրենց տարիքը, առողջությունը և կենսապայմանները։

Փոխարենը, օգնությունը, երբ այն ընդհանրապես հասնում է, կազմակերպվում է ոչ ֆորմալ, անթափանցիկ և առանց բանտարկյալների իրական կարիքները հաշվի առնելու։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ ինչ-որ մեկը որոշել է տալ նրանց՝ ոչ թե օգնություն, այլ՝ ողորմություն։

Բանտարկյալների թվում կան 70 տարեկանից բարձր մարդիկ և լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։ Ատամազուրկ մարդկանց չրեր տալը օգնություն չէ։ Դա նվաստացում է։

Վարչապետը տեղյա՞կ է սրա մասին։

Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացը կազմակերպելու համար։ Ո՞րն է սահմանված ընթացակարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։

Չե՞ք ամաչում։

Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ, խոսել խաղաղության մասին և ընդունել ծափահարություններ, մինչդեռ հայ քաղաքացիները շարունակում են պահվել Բաքվի բանտերում՝ առանց համապատասխան պաշտպանության, առանց համակարգային աջակցության, օգնության կամ սեփական պետության վերահսկողության։

Անվանեք պատասխանատու անձին։ Հրապարակեք մեխանիզմը։ Բացատրեք, թե ինչ է ձեռք բերվել վերջին վեց տարիների ընթացքում։

Կամ անկեղծորեն ընդունեք, որ ոչ ոք պատասխանատու չէ, և իմաստ չունի սպասել, որ բանտարկյալները օգնություն ստանան իրենց սեփական պետությունից։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
«Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am