«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է 2021 թվականին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և սեղմել նրա ձեռքը։
Նա հաստատել է, որ հանդիպել է Փաշինյանի հետ, սակայն հերքել է լրագրողի շնորհավորանքի վարկածը։ «Ինչ վերաբերում է շնորհավորանքին՝ նման բան չի եղել։ Իսկ հանդիպման մասով՝ այո՛, հանդիպել եմ և փորձել եմ խելքի բերել։ Երբ դու երկրի խոշորագույն ընկերությունների սեփականատերն ես, և նույնիսկ նման անհաջող կառավարիչն է ցանկանում հանդիպել քեզ հետ, մերժելը սիրուն չէ։ Ես հարգում էի ինստիտուտը, այլ ոչ թե այն մարդուն, ում հետ հանդիպում էի», - պարզաբանել է Կարապետյանը։
Այն հարցին, թե ինչու էր այդ ժամանակ անտեսում փողոցային պայքարի մասնակիցներին, քաղաքական գործիչը խորհուրդ է տվել ցույցերի ղեկավարներից ճշտել իր մասնակցության չափը. «Ենթադրում եմ՝ այն ամենամեծն է եղել։ Բայց ես դա անում էի հանգիստ և ոչ հրապարակային»։
Ապագա նախագահի, ԱԱԾ պետի և գլխավոր դատախազի անունները հայտնելու, ինչպես նաև նախագահի պաշտոնում արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը դիտարկելու խնդրանքին ի պատասխան՝ Կարապետյանը հրաժարվել է անուններ տալ՝ նշելով, որ ցանկացած ոք, ում անունը հնչեցվի, 5 րոպե անց կհայտնվի «ԿԳԲ-ի պադվալներում»։ Քաղաքական գործչի խոսքով՝ բոլոր թեկնածությունները կան։ Ինչ վերաբերում է արքեպիսկոպոսին, ապա թեև նա հարգված մարդ է և համապատասխանում է բոլոր չափանիշներին, այդուհանդերձ հոգևորական է և «կապված է իր աշխարհի հետ»։
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը