Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից

Հայաստանում մի շարք ընկերություններ են ազատվել ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումներն ընդունվել են մայիսի 7-ին՝ Կառավարության նիստի ժամանակ։

Մասնավորապես, մաքսատուրքից ազատվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ճանապարհների շինարարությամբ և շահագործմամբ զբաղվող ընկերությունը։ Վերջինս նախատեսում է ներկրել 160 մլն դրամ ընդհանուր արժողությամբ բեռնատարներ։ Արտոնության չափը կկազմի 24 մլն դրամ։

Գյումրու «Բելիսիմո գրուպ» ընկերությունը, որը ևս ստացել է նմանատիպ արտոնություն, մտադիր է 1,7 մլրդ դրամի ներդրում կատարել մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումքի և սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Այս դեպքում արտոնության չափը կկազմի 728,6 մլն դրամ։

Արմավիրի մարզի «Պրինտարմ Դանվեստ» ընկերությունը սույն որոշման շրջանակում նախատեսում է թողարկել 22 մլրդ դրամի արտադրանք։ Արտոնության չափը կկազմի 1,1 մլրդ դրամ։

Հագուստի արտադրությամբ զբաղվող երևանյան «ԷՖ-ՏԵԿՍ» ընկերությունը ևս ստացել է նմանատիպ արտոնություն և մտադիր է արտադրել 917 մլն դրամի արտադրանք։ Այս դեպքում արտոնության չափը կգնահատվի 69 մլն դրամ։

Բացի այդ, տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատվել է նաև Կոտայքի մարզի Ակունք համայնքում գործող «Միմո Թրեյդ» ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ և վարդերի մշակմամբ։ Հաշվի առնելով նոր մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներկրել 50,7 մլն դրամի լրացուցիչ ապրանքաքանակ։ Մաքսատուրքից ազատման ընդհանուր գումարը գնահատվում է 25,7 մլն դրամ։ Նախատեսվում է վարդերն իրացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում (մասնավորապես՝ Ռուսաստանում)։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am