Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի ռազմական շքերթին՝ կապված երկրում սկսվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացի հետ։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։
Փաշինյանի խոսքով՝ դեռ ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ ինքը այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Լենտա.ռու-ն։
