ՊՆ-ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում են գերատեսչությունների փոխնախարարները: Հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով, պարզվում է, քիչ գործ չի արել ոգևորելու համար, որ սահմանամերձ համայնքներում փոքր ձեռնարկություններ ստեղծվեն: Ստեղծվելուց հետո, սակայն, ձեռնարկատերերից ոմանք հայտնվել են անհասկանալի իրավիճակում, քանի որ նախնական պայմանավորվածությունները մնացել են օդում կախված: Տավուշի մարզի Կոթի համայնքը, որն Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի, սահմանամերձ մյուս համայնքների նման կանգնած է դատարկվելու վտանգի առջև: Եվ որպեսզի համայնքին նման բան հանկարծ չպատուհասի, սահմանամերձ գյուղում սոցիալական և այլ խնդիրներ լուծելու նպատակով Ռուդիկ Գանջալյանը, ով իր եղբայրների հետ Երևանում հիմնել էր «Գանջալյան եղբայրներ» պահածոյացված մսի արտադրության գործարան, որոշում է կայացրել այլ կոթեցիների հետ մսի պահածոյի գործարան հիմնել: Կոթիում թշնամու հենակետից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա կառուցված գործարանի հիմնադիր տնօրենն է: Գործարանի գտնվելու վայրը սակայն, ամենևին էլ չի խանգարել, որ բավականին ներդրում իրականացնեն և զրոյից գործարան հիմնեն: «Մենք մեր արտադրանքը ներկայացրեցինք պաշտպանության նախարարությանը: Նրանք շատ հավանեցին և սկսվեց մի գործընթաց, որի արդյունքում պետք է մեր ընկերության և նախարարության միջև պայմանագիր կնքվեր, բայց մի քանի օր առաջ տեղեկացա, որ այդ ծրագիրը մերժվել է: Ես շատ զարմացա, քանի որ նախարար Վիգեն Սարգսյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տրամադրվածությունը շատ լավ էր այս նախագծի հանդեպ: Եվ ամեն ինչ տանում էր նրան, որ պետք է անպայման մատակարարման պայմանագիր կնքվի, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե կառավարությունն ինչու է մերժել այդ ծրագիրը»,- ասաց Ռ. Գանջալյանը: ՊՆ-ի հետ կապը բավականին բարձր մակարդակի վրա է եղել: Գործարանի հիմնադիր տնօրենը շատ զգացված է նաև ՊՆ-ի աշխատակիցների շփման ձևից ու որակից, սակայն նրան հետաքրքրում է, թե նախարար Վ. Սարգսյանը, ով նաև վերը նշված հանձնաժողովի նախագահն է, տեղյա՞կ է այդ մասին, թե ոչ: «Փաստի» թղթակցի հետ զրույցում Ռ. Գանջալյանը հույս հայտնեց, որ ամենայն հավանականությամբ նախարարն այդ որոշման մասին տեղյակ չէ, հակառակ դեպքում պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեին: Ընկերության արտադրանքը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Հայաստանում իրականացված լաբորատոր փորձաքննությունը նույնպես հաստատել է արտադրանքի բարձր որակ ունենալու հանգամանքը: Այսինքն, խնդիրը որակը չէ, այլ ձեռնարկատիրոջ համար անհայտ մի պատճառ, որի մասին առայժմ ոչինչ չգիտի: «Մեր ընկերությունը նոր է հիմնադրվել: Եվ քանի որ 3 տարվա գործունեություն դեռ չունի, չէր կարող մասնակցել armeps համակարգի միջոցով կազմակերպվող մրցույթին: Այդ պատճառով, «Ազգ–բանակ» ծրագրի շրջանակներում պետք է հատուկ կառավարության որոշում կայացվեր, որ ՊՆ–ի պահանջարկի որոշ մասը մեր ընկերությունը իրականացներ, որը փաստորեն մերժվել է»,- ասաց Ռուդիկը: Նա «Փաստին» տեղեկացրեց նաև, որ կառավարության որոշման տպագիր տարբերակն անգամ իրեն չեն ներկայացրել և այդ մասին ինքն իմացել է բանավոր, հարցուփորձի միջոցով: «Քանի որ ողջ գործընթացը գրավոր է իրականացվել, ավելի արժանապատիվ կլիներ, որ ինձ գրավոր պատասխան ուղարկեին: Ոչ թե ես տարբեր ճանապարհներով իմանայի այդ մասին: Միայն բանակի հետ չի, որ հույս ենք կապել, քանի որ մեր արտադրանքի որակը բավականին բարձր է և ամբողջ Հայաստանում է վաճառվում: Մոտ օրերս նաև մեր արտադրանքի արտահանման թույլտվություն կստանամ: Եվ եթե հիմա արտադրում ենք շոգեխաշած տավարի մսի տեսականի, ապա հնարավոր է, որ հետագայում՝ նաև պահածոյացված մուրաբաներ»,- ասաց Ռուդիկ Գանջալյանը: Խնդիրն այն է նաև, որ ՊՆ-ի հետ աշխատելու հույսով բավականին վարկ են վերցրել և գործարանը երկու անգամ ընդլայնել: Կարճ ասած, բավականին ներդրում են իրականացրել բանակի համար որակյալ սնունդ մատակարարելու պայմանագիր ստորագրելու համար, բայց եթե իմանային, որ կառավարությունը նման որոշում է կայացնելու, նման ծախս չէին անի ու վարկային բեռի տակ չէին մտնի: «Վարկավորման իմաստը ՊՆ-ի հետ աշխատելն է եղել, բայց հիմա ես ինձ մի քիչ խաբված եմ զգում: Նաև վատ եմ զգում, որ մատակարարման պայմանագրի մերժման կառավարության որոշումը մի քանի ամիս առաջ է եղել, բայց մեզ այսքան ժամանակ ոչինչ չեն ասել: Եվ ցավալին այն է, որ ես մինչ օրս դեռ նոր կառուցված գործարանի վրա աշխատանք եմ իրականացնում, ներդրումներ անում, բայց փաստորեն ամիսներ առաջ արդեն մերժումը եղել է: Ես չեմ կարծում, որ բանակը պարտադիր պետք է գար կամ օգներ մեզ, մեր արտադրանքը գներ, բայց կան էթիկայի կանոններ, որոնք չեն պահպանվել: Եվ դա է, որ մեղմ ասած ճիշտ չեմ համարում»,- ասաց Ռուդիկը: Սահմանամերձ համայնքում փաստորեն նա 5 կայուն աշխատատեղ է ստեղծել: Գործարանի շինարարության ժամանակ էլ բավականին աշխատատեղեր են ստեղծվել: Գյուղացիներից շատերը նույնպես հույսով սպասել են, որ գործարանը կմեծանա ու իրենք էլ աշխատանք կունենան: «Եթե բանակի հետ աշխատեինք, մեզ մոտ աշխատատեղերը կրկնակի կավելանային, բայց այն մարդիկ, ովքեր հույսով սպասում էին, արդեն ինքնաթիռի տոմս են գնել ու շուտով կմեկնեն Հայաստանից: Բայց ես գործարանի շահագործման այլ ուղիներ եմ մտածում, որպեսզի այն բազմապրոֆիլ դարձնեմ և արտադրանքը ԵԱՏՄ-ի շուկայում վաճառեմ»,- ասաց Ռ. Գանջալյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am