Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաեւ՝ սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։

Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը ՀՀ սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել:

Հպանցիկ խոսակցություն է գնացել այդ մասին, եւ Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ` ընտրություններից հետո կանդրադառնանք: Ոչ էլ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել սահմանադրության որեւէ պատրաստի տեքստ:

Ավելին, խորհուրդը շուրջ մեկ ամիս է՝ նիստեր չի հրավիրում, թե ինչու` խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ մեզ ասաց, որ, հավանաբար, նախընտրական ծանրաբեռնվածության պատճառով է, որ նիստեր չեն անցկացվում, այն դեպքում, երբ առաջ շաբաթը մեկ նիստեր էին գումարում, եւ հայտարարել էին, որ մինչեւ ընտրությունները սահմանադրության տեքստը կհրապարակվի։

Թե ինչու է գործընթացը կանգ առե ՔՊ մեր աղբյուրները չեն թաքցնում, որ սպասում են ընտրությունների արդյունքներին, որից կախված կլինի՝ հնարավո՞ր է հանրաքվե անել, թե՝ ոչ: Բանն այն է, որ տեքստը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն է հարկավոր կամ էլ՝ կոալիցիոն գործընկերներ, համախոհներ, ուստի չարժե ժամանակ վատնել, երբ անհայտ է իրենց եւ, ըստ այդմ հանրաքվեի ճակատագիրը։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am