Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք»
Մոնումենտի առանձնատների հայտնի գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մեղադրյալներ կան: «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ քրեական հետապնդումների շարքն այսքանով չի ավարտվելու, ավելին՝ նշված վարույթով նոր զարգացումներ են սպասվում, և չի բացառվում, որ այս գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն: Այս մասին գրում է «Հետքը»։
Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե։ Նշեցին, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։
Հիշեցնենք, «Հետքը» դեռևս 2018թ-ին էր գրել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցների այն տարածքում, որտեղ այժմ տեղակայված են նախկին և ներկա պաշտոնյաների առանձնատները, 2000-ականներին խոտածածկ տարածք է եղել։ «Google Earth» ծրագրի միջոցով տեսանելի է, թե տարեցտարի ինչ շինարարություն է արվել այս տարածքում, և թե ինչպես է բնակչության հանգստի համար նախատեսված գոտին վերածվել թանկարժեք առանձնատներով աչքի ընկնող թաղամասի։
Նախկինում համայնքային սեփականություն հանդիսացող հողերն այժմ ամբողջությամբ պատկանում են նախկին պաշտոնյաներին, գործարարներին կամ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց։
Այստեղ առանձնատեր, հողակտորներ ունեն նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին պատգամավորներ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Վահան Հարությունյանն ու նրա եղբարը, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանը և Տիգրան Թորոսյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Աբրահամյանն ու Հովհաննես Սոֆոյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ՃՈ պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանը և այլք։
Լրահոս
Ամենաշատ դիտվածները
06/05/2026 18:13
Ներքին կյանք
Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք»
06/05/2026 18:08
Ներքին կյանք
17 տարեկան աղջիկը զննվել է, կա դատաբժշկի եզրակացությունը, այն, ինչ հայտնաբերել ենք, սարսափելի է
06/05/2026 18:06
Քաղաքական
Վաշինգտոնում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը
06/05/2026 18:06
Ներքին կյանք
17 տարեկան աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել եղածը, իսկ ՄԻՊ-ը երեկ 2 տող դատապարտող խոսք ասաց
06/05/2026 18:05
Ներքին կյանք
«Օպերները ֆռֆռում էին իրենց համար, մեկն էլ իբր խուզարկություն էր անում»․ Սրբազանի գործով նիստ
06/05/2026 18:03
Ներքին կյանք
Վեդեցի 17 տարեկան երեխան ասում էր՝ «ես վախենում եմ», խոսք տվեցինք, որ էլ չի տեսնի էդ մարդկանց
