Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video)

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Ողջունում եմ բոլորին։

Մամուլից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն և վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչպես է ընթացել ամբողջ քննությունը, ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։

Ես չկարողացա դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խոսքի ժամանակ, ամբողջական իմ խոսքը ասել․ նվազագույնը 30–40%-ով այդպես էլ չթողեցին իմ վերջնական խոսքը ասել։ Բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին, և փոքր մեջբերում անել․

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ՄԻՊ-ին՝ երեկ մեզ այցելեց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, և մենք կարողացանք որոշ տեղեկություններ փոխանցել նրան։ Ես մարտի 12-ից պատրաստել էի դիմում-նամակ՝ նրան փոխանցելու համար, բայց մոտ մեկ-երկու ամիս է՝ ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ո՛չ իրեն տեսնել, ո՛չ էլ փոխանցել այն։ Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ բանավոր ձևով դիմել նրան, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին՝ ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք»։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
«Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Արա՛, մենք քեզ քրֆելու պատճառով էդքան փող չունենք, էդ ու՞ր էիր տանում էդ բանանը»․ Աշոտ Անդրեասյան (video) «Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ անեծք․ այս սպшնված մարդիկ անգամ ձեր երազներում են գալու»․ Լարիսա Ալավերդյան (video) Արսենի նկատմամբ սև արշավ սկսեցին մոնտաժված տեսանյութերով. Տիգրան Աբրահամյան (video) «Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video) Համատեղ զորավարժություն են անցկացնում Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Հլը հուզվելը նայե՛ք․ լսե՛ք արա՛՝ ձեզ ինչ եմ ասում՝ ձեզ չպիտի անիծեն է՜՜, ձեզ պետքա․․․»․ Անդրեասյան (video) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Ոչ ավել, ոչ պակաս․ էս ի՞նչ է ասում Սրբուհի Գալյանը․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Չհամարձակվեք արդարանալ․րոպեների հարց է եղել, դուք էս ի՞նչ արեցիք Արսենի նկատմամբ․ Ալավերդյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am