Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ
Իրանի մայրաքաղաքի մոտ գտնվող առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է Mehr-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ Տուժել է 26 մարդ։
Համալիրում, որն ունի ավելի քան 250 առևտրային և 50 վարչական տարածք, հրդեհը սկսվել է նախօրեի երեկոյան:
Քննչական մարմինները հետաքննություն են սկսել՝ միջադեպի պատճառը պարզելու համար։ Շենքը կառուցող ընկերության ղեկավարը ձերբակալվել է։
