Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։։
«Անշուշտ, մենք բաց ենք, ինչպես միշտ ընդգծել է ռուսական ղեկավարությունը, բանակցային գործընթացի, կոնտակտների համար, որոնք կունենան իրական էֆեկտ, իրական արդյունք»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ այժմ ամերիկյան կողմից երկխոսության համար պատասխանատու պաշտոնյաներն ամբողջությամբ ներգրավված են Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։
«Մենք մեր կողմից չենք հրաժարվել բանակցային գործընթացի, կոնտակտների, հանդիպումների իրականացման հայեցակարգից, որոնք ուղղված կլինեին մեր կողմից հայտարարված արդյունքին»,- հավելել է Զախարովան։
Մոսկվան բազմիցս հայտնել է ճգնաժամի կարգավորմանն ուղղված պատրաստակամության մասին։ Այն մասնակցում է նաև Վաշինգտոնի առաջարկած խաղաղության պլանի քննարկմանը, սակայն կասկածի տակ է դնում կիևյան վարչակարգի՝ պայմանավորվելու ցանկությունը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս բացառապես երկարաժամկետ կարգավորման օգտին։ Նախագահի խոսքով՝ այն հնարավոր է միայն հակամարտության հիմնապատճառների վերացումից հետո։ Դրանց թվում են՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքով առաջացած սպառնալիքներն ազգային անվտանգությանը և Ուկրաինայում ռուսախոս բնակչության իրավունքների ճնշումը։
