Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կկասեցվի, որպեսզի գնահատվեն Իրանի հետ համաձայնագրի վերջնական մշակման և ստորագրման հնարավորությունները։
«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքի վրա, Իրանի դեմ արշավի ընթացքում մեր ունեցած հսկայական ռազմական հաջողության վրա, ինչպես նաև այն փաստի վրա, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ լիակատար և վերջնական համաձայնության հասնելու գործում, մենք փոխադարձ համաձայնության ենք եկել, որ քանի դեռ շրջափակումը պահպանվում է, ամբողջությամբ ուժի մեջ մտած «Ազատություն» նախագիծը (նավերի շարժը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կկասեցվի, որպեսզի տեսնենք՝ կհաջողվի՞ արդյոք վերջնականապես մշակել և ստորագրել համաձայնագիրը», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
