Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև։
«Մեր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը, մի կողմից, վարում է մեր երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, մյուս կողմից՝ ակնկալում է տեսնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ և, ի վերջո՝ կապիտուլյացիա միակողմանի պահանջների առջև, սակայն նման հավասարումն անհնար է և անիրատեսական», - ասված է հաղորդագրության մեջ։
Իրանի նախագահն այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամեդ Ալի ազ-Զեյդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։
