Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան
«Մեր երկրում մանկապիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին անձեռնմխելիություն, ինչը չես կարող ասել օրինակ ֆբ-ով թ#րքի վերաբերյալ գրառում կատարողի մասով...»,- նշել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Վեդիում մանկապղծության դեպքերի։
Նա գրել է. «Պատկերացրեք իրավիճակ՝
փետրվար ամսին, քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվում անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարված լինելու դեպքի առթիվ: Հետո մի հատ էլ ապրիլին է նախաձեռնվում: Ու ինչ են անում ոստիկանությունը, քննչականն ու դատախազությունը՝ ոչ մի բան, ոչիինչ:
Ունենալով կոնկրետ անձանց տվյալներ, անձինք մի դեպքում ընդհանրապես չեն ձերբակալվում, մյուսով՝ ձերբակալվում և ազատ են արձակվում: Նախաձեռնված վարույթներով չիի կատարվում խուզարկություններ, չի առգրավվում բջջային հեռախոսները, չի իրականացվում դրանց թվային խուզարկությունները, ձեռք չի բերվում հեռախոսազանգերի վերծանումները, չի նշանակվում դատահետքաբանական փորձաքննություն, չի առգրավվում հագուստները, չի կատարվում դեպքի վայրի զննություն, տուժողների հետ չեն աշխատում հոգեբանները, շարունակվող չի-երին հակառակ, ազատության մեջ են շարունակում մնալ հանցագործները: Ավելին, իրավապահների անգործության արդյունքում գրանցվում են հաջորդող դեպքերը ...
Փաստորեն, մեր երկրում մանկապիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին անձեռնմխելիություն, ինչը չես կարող ասել օրինակ ֆբ-ով թ#րքի վերաբերյալ գրառում կատարողի մասով...»։
