Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից

Տարածաշրջանային մակարդակում ԵԱՀԿ-ն կորցրել է իր արդիականությունը. երկար տարիներ ԵԱՀԿ-ն զբաղված էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իմիտացիայով։ Դրա մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն - 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը։


Ըստ նրա՝ միջազգային անվտանգության համակարգի համար պատասխանատու երկրները նույնպես չկարողացան արդյունավետ կերպով հաղթահարել 2020 թվականից հետո ստեղծված հետպատերազմյան իրավիճակը։


Մամեդովը հավելել է, որ սկզբում Ռուսաստանի, իսկ հետո Եվրոպական միության և Բայդենի վարչակազմի իրականացրած միջնորդությունը հաջողությամբ չպսակվեց։

«Արդյունքում երկկողմ ձևաչափը դարձավ միակ կենսունակ տարբերակը։ Այս օրերին Հայաստանը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, որը կարող է դառնալ եվրոպական խորհրդակցությունների ապագա հարթակ՝ առանց Ռուսաստանի, Բելառուսի և ԱՄՆ-ի։ Այս ձևաչափը հավակնում է դառնալ խորհրդակցությունների հարթակ ԵՄ անդամ պետությունների և նրանց հարևանների միջև։ Դրա ինստիտուցիոնալացումը միգուցե հնարավոր դառնա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո։ Դրա հետ մեկտեղ, Եվրոպայում ստեղծված ռազմաքաղաքական դաշինքները նույնպես ճգնաժամ են ապրում, ներառյալ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը։ Ընդ որում, երկու դաշինքների ներսում առկա հիմնական հակասությունները վերաբերում են հենց այն երկրներին, որոնց շուրջ ձևավորվել են այդ դաշինքները»,- հավելել է նա։

Ըստ Մամեդովի՝ այսօր Հարավային Կովկասը տարածաշրջան է միայն աշխարհագրական իմաստով։

«Աշխարհաքաղաքական և տնտեսական առումով սա բաժանված տարածաշրջան է։ Հարավային Կովկասն իր մեջ ներառում է Եվրասիայի բոլոր հիմնական նախագծերը։ Հարավային Կովկասը դիտարկվում է նաև որպես Մերձավոր Արևելքի մաս։ Չինաստանում տարածաշրջանը դիտարկվում է որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ցամաքային երթուղիների մաս։ Եվ այդ ամենը՝ շատ փոքր աշխարհագրական տարածքի վրա»,- հայտարարել է Մամեդովը։

Նա ընդգծել է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցվել է խաղաղության օրակարգը և դեպի խաղաղություն տանող քայլերի հաջորդականությունը։

«Սա պայմաններ է ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հաղորդակցությունների բացման համար։ Այսպիսով, Հարավային Կովկասի համար նոր հնարավորություններ են բացվում, ընդ որում՝ տարածաշրջանի երկրներն իրենք են հանդես գալիս որպես փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժեր։ Այդ գործընթացները չեն լուծում տարածաշրջանի բոլոր խնդիրները։ Օրինակ՝ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի երկու շրջանները։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը բանակցություններ են վարում երկկողմ ձևաչափով, և միայն Բաքվի ու Երևանի համաձայնությամբ երրորդ երկրները կարող են մասնակցել բանակցային գործընթացի տարբեր ուղղություններին։ Սա նոր բանաձև է, և այն հնարավորություն է տալիս լուծել բարդ հարցերը ու քիչ տեղ է թողնում արտաքին խաղացողների մանիպուլյացիաների համար»,- եզրափակել է Մամեդովը։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am