«Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան
Գյումրին այս պահին լրիվ կաթվածահար վիճակում է, փորձում են մարդկանց շարժը սահմանափակել, հանրության կողմից առանձնապես ոգևորություն չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ «Քաղաքը լցված է ոստիկաններով, ԱԱԾ ծառայողներով, 4 կողմից փորձում են շարժը փակել, որպեսզի Մակրոնին ավելի գեղեցիկ, հանդուրժող Գյումրի ցույց տան, բայց Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը»:
Ձեր ներկայությունը Հայաստանում՝ ընտրություններից 1 ամիս առաջ արդյո՞ք նույնպես օտարերկրյա միջամտություն չէ. Ֆրանսիացի լրագրողի հարցը Մակրոնին
Ձեր ներկայությունը Հայաստանում՝ ընտրություններից 1 ամիս առաջ արդյո՞ք նույնպես օտարերկրյա միջամտություն չէ. Ֆրանսիացի լրագրողի հարցը Մակրոնին
2020 թ-ի պատերազմի ժամանակ Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
2020 թ-ի պատերազմի ժամանակ Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Նա հավաստիացրեց, որ և իր կարծիքով այդպես է, և հանրության կարծիքով Գյումրիում տարբերություն չկա Մակրոնի ու Նիկոլի միջև,- հանրության մեջ էլ այդ կարծիքը նստած է, որ Մակրոնը հավասարաչափ հանցագործ է, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Մակրոնի դերը, ցավոք սրտի, շատ մեծ է մեր Արցախի կորստի հարցում, իսկ թասիբով գյումրեցիները, բնականաբար, չեն կարող համակերպվել Արցախի նման անփառունակ կործանման հետ։ «Իհարկե հույս ունեմ, որ մի օր կվերականգնենք, բայց վերջին հաշվով սա դավադիր պատերազմ էր, որի ընթացքում նաև շատ-շատ գյումրեցիների որդիներ իրենց կյանքը տվեցին»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը։
Ինչպես հայտնել ենք՝ այսօր Գյումրի է մեկնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Գյումրի եւ ներկա գտնվել «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգին։
