Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Երևան է եկաել Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան Փաշինյանի հրամանով արգելվել էր։
Զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում. Փափազյան
Զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում. Փափազյան
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ. Մուրադ Փափազյան
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ. Մուրադ Փափազյան
Գյումրիում՝ Վարդանաց հրապարակում Փափազյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր այցը Հայաստան հնարավոր է եղել այն բանի շնորհիվ, որ ինքը Փաշինյանի որոշումը բողոքարկել է դատարանով։
Հարցին, թե ինչպես է գնահատում Մակրոնի հայտարարությունը, թե 8 տարի առաջ ոչ ոք չէր հանդգնի գալ Հայաստան՝ նա պատասխանեց, որ նախագահ Մակրոնը իսկապես Հայաստանի բարեկամ է։ «Ինքը շարունակեց այն, ինչ իր նախորդները սկսել էին, ինքը էլ ավելի ակտիվացրեց Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները, բայց ով որ լիներ ՀՀ ղեկավար, ով էլ լիներ վարչապետը՝ նույնն էր լինելու, որովհետև նախագահ Մակրոնը իսկապես շատ մեծ կարևորություն է տալիս Հայաստանին, որովհետև հայկական սփյուռքը Ֆրանսիայի մեջ տասնյակ տարիների ընթացքում աշխատել է և կապ ստեղծել Ֆրանսիայի և Հայաստանի միջև»։
Դիտարկմանը, թե Մակրոնը Երևանում խոստովոնեց, որ ինքն է հորդորել Փաշինյանին ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ Փափազյանն ասաց, որ Ֆրանսիան որքան կարողացավ զորավիգ կանգնեց Հայաստանին։
«Երբ էթնիկ զտումը տեղի ունեցավ, օրը ճիշտ նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարեց գրավոր, որ մենք պաշտպանում ենք Արցախցիների վերադարձի իրավունքը: Ուրեմն, այդ հարցը վերջացած հարց չէ։ Մենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համաձայն չենք, ու պայքարում ենք այս թեզի դեմ։
Ես հույս ունեմ, որ իշխանափոխությունը տեղի ունենա հունիսի 7-ին, որովհետև Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի ժողովրդի համար և ընդհանրապես ազգի համար պետք է իշխանափոխություն»։
