Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ
Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սոթք գյուղով անցնող Սոթք գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել մի քանի տների բակեր, հողամասեր և լցվել նկուղներ։
Գետի վարարման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
