Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական այցով նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով երեկ Հայաստան են ժամանել նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել, նրանց «սեւ ցուցակում» են։

Մեկը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունն արգելել էր, եւ նա դատական կարգով հասավ իր իրավունքների վերականգնմանը` Մակրոնի միջամտության շնորհիվ:

Պատվիրակության մեջ են նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Նադյա Գործունյանը, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Ստեփան Հացպանյանը, ֆրանսահայ հայտնի բժիշկ եւ քաղաքական գործիչ Գեւորգ Քեփենեկյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը եւ այլք։

Ուշագրավ է, որ նրանց մի մասին ՀՀ իշխանությունները ոչ միայն այս համաժողովի ընթացքում չեն ցանկացել տեսնել Երեւանում, այլեւ անցած շաբաթ Փարիզում հայկական դեսպանության բացման արարողությանը չէին հրավիրել, ինչից նրանք խիստ վիրավորվել էին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը թերեւս սրանով ցույց է տալիս Փաշինյանի եւ նրա որոշումների նկատմամբ իր վերաբերմունքը եւ այն, որ ինքը, ի տարբերություն Փաշինյանի, գնահատում է ֆրանսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին եւ ամեն ինչ անում է նրանց հետ ջերմ հարաբերություններ պահպանելու համար։

Ի դեպ, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի եւ նրա իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը նաեւ ֆրանսահայ համայնքի տասնամյակների աշխատանքով է պայմանավորված:

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video) ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. «Հրապարակ» Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն Ալիևի երեկվա խայտառակ պահվածքին տեսա՞ք՝ Նիկոլը ոնց արձագանքեց․ Արցախի ԱԺ նախագահ (video) Տղե՛րք, Նիկոլը լավ տղա է խաղում, դրսում՝ հարճ է․ լարված իրավիճակ նախագահականի մոտ (video) ԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. Թրամփ Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr Լարված իրավիճակ․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների նկատմամբ ուժ կիրառվեց (video) Թեժ իրավիճակ նախագահականի մոտ․ Արմեն Աշոտյանը բանտից բերած իր բաժակով եւ թասով ահազանգ հնչեցրեց (video) Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ» Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ (video) Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր՝ ինչպես է հասնելու իր նպատակին (video) #ՈՒՂԻՂ․Ալիևի լկտիությունը Երևանի կենտրոնում և Նիկոլի վախերը․պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ «Ժողովուրդ» Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am