Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»

Մեդիամաքսի հարցազրույցը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ:

- Վերոնիկա՛, ի՞նչ գիտեք Ռուբենի այսօրվա վիճակի մասին: Որտե՞ղ է նա գտնվում, ինչպե՞ս եք կապ պահպանում:

- Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին: Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում: Ընդհակառակը, զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը. ինչպե՞ս էր հնչում ձայնը, հոգնածություն կար՞, արդյոք չէ՞ր փորձում ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի:

Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն եւ մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից: Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ: Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի «Ումբակի» բանտային համալիրն է:

Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից: Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել, եւ որ ամեն ինչ կարգին է: Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հեռանալուց հետո մենք կորցրեցինք անգամ վստահության այն նվազագույն խողովակը, որն ունեինք նախկինում: ԿԽՄԿ-ի միջոցով ընտանիքը հնարավորություն ուներ հինգ րոպեանոց տեսանյութ փոխանցել Ռուբենին, ինքն էլ՝ մեզ: Հիմա նա մեզ չի տեսնում: Մենք չենք տեսնում նրան: Նա չի տեսել, թե ինչպես է մեծանում իր թոռնիկը, որն արդեն երկու տարեկան է: Օր օրի սպասում ենք եւս մեկ թոռնիկի ծնվելուն: Ընտանիքի համար դա ուրախություն է, բայց այդ ուրախության կողքին միշտ ցավ կա. Ռուբենը մեզ հետ չէ: Նա չի կարող տեսնել, թե ինչպես են մեծանում իր զավակներն ու թոռները:

Հաճախ եմ մտածում այն մասին, թե որքան արագ «ընթացակարգեր», «լիազորություններ», «բանակցություններ» բառերի հետեւում անհետանում է մարդը: Եվ խոսքը միայն Ռուբենի մասին չէ: Խոսքը բոլոր հայ գերիների եւ նրանց ընտանիքների մասին է, որոնք արդեն գրեթե երեք տարի ապրում են հույսի եւ անհայտության արանքում: Դրան չի կարելի հարմարվել:

- Վերջերս Ռուբենը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարեւորն այդ դիմումի մեջ, եւ ի՞նչ արձագանք էիք ակնկալում:

- Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին:

Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ:

Մանրամասները՝ mediamax.am-ում

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am