Պահանջ՝ ՌԴ սահմանապահներին հանել «Զվարթնոց»-ից, Թուրքիայի ու Իրանի հետ սահմանից

այաստանում ՌԴ Անվտանգության դաշնայինծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակիվերաբերյալ միջկառավարական համաձայնագրիստորագրման 25-ամյակին նվիրված 22.12.2017 կայացած քննարկման մասնակիցների հայտարարությունը 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու ծառայության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հոգածությանը հանձնվեց Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը, ինչը կարևոր էր Հայաստանի համար հատկապես արցախյան գոյամարտի տարիներին, քանի որ թույլ էր տալիս առկա ռեսուրսները ծառայեցնել բացառապես պատերազմում Արցախի հաղթանակն ապահովելու խնդրի լուծմանը, իսկ ռուսական կողմի համար՝ ԱՊՀ արտաքին սահմանների պահպանման հարցում սեփական վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից: Այսպիսով, պատմական ծանր մի ժամանակահատվածում, Հայաստանն իր դաշնակցին ժամանակավորապես զիջեց սեփական պետական սահմանի երկու հատվածները պահպանելու իր ինքնիշխան իրավունքն ու նաև որոշակիորեն սահմանափակեց սեփական պատասխանատվությունը՝ Թուրքիայի և Իրանի հետ լիարժեք ուղիղ և չմիջնորդավորված հարաբերու-թյուններ կառուցելու համար: Անցած տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է` 1994 թվականին ավարտվել է արցախյան պատերազմի ակտիվ փուլը, իսկ 2009 թվականին դադարեցվել է Վրաստանի անդամակցությունն ԱՊՀ-ին: Այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ առ այսօր ոչ մի քայլ չեն ձեռնարկել երկրի ինքնիշխանությունն այս մասով լիարժեք վե-րականգնելու և միջազգային հարաբերությունների համակարգում ինքնիշխան երկրին բնորոշ պատասխանատվությունը հավուր պատշաճի ստանձնելու ուղղությամբ: Ավելին՝ տարիներ առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավա-կայանում սահմանապահ անցակետերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախատեսված չէ և կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքնիշխանության ապօրինի հանձնում օտար, թեև դաշնակից, մի պետության: Ելնելով վերը ասվածից և առաջնորդվելով ՀՀ պետական ինքնիշխանության վերականգնման հրամայական անհրա-ժեշտությամբ, նպատակահարմար ենք գտնում առաջարկել ներկայումս ի պաշտոնե այս խնդրի լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մարմիններին` • մինչև 2018 թվականի մարտի 1-ը «Զվարթնոց» օդանավակայանի սահմա-նապահ անցակետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթակայության տակ, • մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ռուսական կողմի հետ փոխ-համաձայնեցված կերպով իրականացնել բոլոր անհրաժեշտ նախապատ-րաստական աշխատանքները (այն է` 2019 թվականի ՀՀ պետական բյուջեյում նախատեսել դրա համար անհրաժեշտ գումարները, ինչպես նաև նախապատրաստել և համապատասխան ուսումնական գործընթացներ իրականացնել հայ սահմանապահների շարքերը համալրող զինծառայողների մասնագիտական որակավորումն ապահովելու համար) 2019 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական սահմանի պահպանությունը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար: Հայ-իրանական սահմանում մինչ այդ իրենց ծառայությունն իրականացնող ռուս սահմանապահներին ՌԴ ԱԴԾ հրամանատարության հայեցողությամբ տեղափոխել հայ-թուրքական սահման` Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու համար կամ վերադարձնել ՌԴ, • մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ուսումնասիրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայ-թուրքական սահմանի լիակատար վերահսկողությանը հանձնելու հարցը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ մշակել այդ հատվածում սահմանապահ ուղեկալների հանձնման-ընդունման ժամանակացույցն ու տեխնիկական պայմանները: Այս խնդրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել ՀՀ 2020 թվականի բյուջեում: Իրանի հետ ՀՀ պետական սահմանի հսկողությունը ՀՀ ազգային սահմա-նապահ զորքերի տնօրինությանը հանձնելը նպատակ ունի ոչ միայն վերականգնելու Հայաստանի ինքնիշխան պարտավորությունների կատարումը, այլև ամրապնդելու Մեղրիի ռազմավարական շրջանում մեր պաշտպանական հնարավորությունները՝ Նախիջևանի կողմից ադրբեջանական զինուժի հարձակման դեպքում: Այսինքն, հայ սահմանապահ ուժերն այդ հատվածում կդառնան մեր զորքի թիկուն-քապահ ռեզերվը, ինչը ռուս սահմանապահների առջև դրված խնդիրների պարտադիր մաս չի կազմում: Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություն-ներին, քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին միավորելու իրենց ուժերը հանուն ՀՀ ինքնիշխանության լիարժեք հաստատման գաղափարի իրականացման: Եթե այս խնդրի հետ կապված մեր առաջարկն անտեսվի հասցեատիրոջ կողմից ու մնա անարձագանք, մենք մեզ իրավունք կվերապահենք անցնել բողոքի ակտիվ արտահայտման ակցիաների իրականացման, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մեր հանրությանը: Ալբերտ Բաղդասարյան Արման Մելիքյան Դավիթ Սանասարյան Եղիշե Պետրոսյան Կարապետ Ռուբինյան Հովսեփ Խուրշուդյան Պետրոս Մակեյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am