ԱՄՆ-ում փիքլբոլի խաղացողներով ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղած 5 անձինք զոհվել են

Cessna 421C փոքր ինքնաթիռը, որում գտնվում էին փիքլբոլի (pickleball) խաղացողներ, կործանվել է Տեխասի բլրապատ տեղանքի ծառերի մեջ: Ինքնաթիռում գտնվող բոլոր հինգ անձինք զոհվել են, հայտնում է Associated Press-ը:


Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով հինգշաբթի՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ուիմբերլի քաղաքում, որը գտնվում է Օստինից մոտ 64 կիլոմետր դեպի հարավարևմուտք, հայտնել են Տեխասի հանրային անվտանգության դեպարտամենտից:


«Օդաչուն և չորս ուղևորները տեղում մահացած են հայտարարվել», — լրագրողներին ասել է սերժանտ Բիլի Ռեյը:

Իշխանությունները դեռ չեն հրապարակել զոհվածների անունները, սակայն Ամարիլլո քաղաքի փիքլբոլի ակումբը հայտնել է, որ նրանք ակումբի անդամներ էին և մեկնում էին մրցաշարի:

Խաղացողները ուղևորվում էին Նյու Բրաունֆելսի Cranky Pickle ակումբ՝ մասնակցելու փիքլբոլի մրցաշարի, որը գտնվում է Սան Անտոնիոյից մոտ 48 կիլոմետր դեպի հյուսիսարևելք, հայտնել է մարզադաշտի գլխավոր մարզիչ Մարտին Ռոբերտսոնը:

Ըստ նրա, ուրբաթ օրվա մրցաշարը չեղարկվել է։ Շաբաթ օրը՝ խաղերի մեկնարկից առաջ, կազմակերպիչները նախատեսում են աղոթքել և հարգել զոհված մարզիկների հիշատակը։

Տարածքի առնվազն մեկ օդաչու հաստատել է, որ ինքնաթիռի վթարային ռադիոփարոսը տագնապի ազդանշան է տվել: Դրանից հետո կարգավարը կանչել է 911 ծառայություն։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, վթարից քիչ առաջ Նյու Բրաունֆելսի շրջանում հիմնականում ամպամած է եղել, իսկ երկու ժամ անց այնտեղ ամպրոպ է սկսվել։

Մոտ 3 հազար բնակիչ ունեցող Ուիմբերլին և շուրջ 116 հազար բնակչություն ունեցող Նյու Բրաունֆելսը հայտնի զբոսաշրջային ուղղություններ են Տեխասի Hill Country տարածաշրջանում:

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Կապանում Գեւորգ Փարսյանը նախնական տվյալով բացարձակ առաջատար է Ձայների հաշվարկի ընթացքում թիվ 20/16 ընտրատեղամասը հոսանքազրկվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը ստացվել է 8 դիմում. ԿԸՀ Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար․ թարմացված ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները․ որ մարզն է առաջատար Նոր տվյալներ Կապանից․ նախնական հաշվարկ Սևան. 20/24, 20/23 տեղամասեր․ ով է առաջատար Կապանում ՔՊ-ն պարտվում է Սևան համայնքի Չկալովկա բնակավայրում գրանցվել է ընտրողների 86.5 տոկոս մասնակցություն Ընտրությունների առաջին տվյալները Կաղնուտում ՔՊ-ն պարտվել է Որ ուժն է Կապանում առաջատարը․ նախնական արդյունքներ Հայտնի են Կապան համայնքի ընտրությունների նախնական տվյալները․ 2 ընտրատեղամաս «Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է անցկացրել»․ «Անկախ դիտորդ» Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ Դեմ եմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը «Իմ դիրքորոշումը հստակ է». Իրինա Յոլյան Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և այն վստահությանն ու քվեներին, որը տվել եք մեր ուժին ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է Опубликованные документы USAID раскрывают, как администрация Байдена пыталась продвигать антироссийские нарративы через западные социальные сети Հասկանելի է, որ քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանի երազանքն էր, որ Հայաստանը նմանվի Ադրբեջանին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am