Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան
«Երկու հանգամանք է իրար խառնվում՝ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի արժանապատվության, թե՞ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չունեն այդ արժանապատվության ռեսուրսը: Ես կառաջարկեմ ուղղակի սա տարանջատել:
Հայաստանը և հայ ժողովուրդը ունի, բայց Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փորձում է համոզել հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի: Այլ բացատրություն այստեղ չկա: Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ, ինքը անելու է ամեն ինչ, որ միջինացված հայը այդ վախի զգացումը ունենա, որովհետև այլ տարբերակով ինքը ընտրվելու շանս չունի: Նաև բնության տեսանկյունից ամենից համոզիչ հանգամանքը դա վախն է և քաղաքական գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը նեղ նպատակների հասնելու համար: Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական շահերի հետ, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն սպասարկում է անձնական շահ կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավորի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
