Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի փոխադարձ այցելությունները անվանեց պատմական։

Ապրիլի 30-ին Աղվերանում բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական կողմերը, համաձայնեցրել և փոխանակել գործընթացը կարգավորող նախագծային հանձնարարականներ։ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Ադրբեջանում, ամսաթիվը կհամաձայնեցվի ավելի ուշ։ Սա պաշտոնական կողմն էր, որն տարածել էին կողմերը:

Ադրբեջանի փոխվարչապետի իրական այցի նպատակը ներկայացրին ադրբեջանական այն լրատվամիջոցները, որոնք սովորաբար հրապարակում են Հայաստանի առջև ներկայացված հերթական պահանջները:

Եվ այսպես. ի՞նչ են պահանջել ադրբեջանցիները Փաշինյանից այս անգամ:

Սահմանազատումը քաղաքական բանաձև չէ, այլ բարդ, բազմափուլ գործընթաց, որի ընթացքում յուրաքանչյուր գործողություն պետք է ֆորմալացվի։ Առանց դրա, սահմանի վերաբերյալ ցանկացած քննարկում մնում է մտադրությունների մակարդակում։ Կանոնակարգերի ի հայտ գալով առաջ է գալիս մի մեխանիզմ, որը կարող է իրականացնել այդ մտադրությունները։

Այս առումով, Շահին Մուստաֆաևի այցը Հայաստան իսկապես գերազանցում է խորհրդանշականությունը։ Այն նշանավորում է անցում դեպի մի փուլ, երբ կողմերը սկսում են ոչ միայն քննարկել սահմանը, այլև համաձայնության գալ, թե ինչպես այն ճշգրիտ սահմանազատել։ Սա արվում է փոխադարձ հիմունքներով. նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանում՝ Գաբալայում, վերջինը՝ Հայաստանում, իսկ հաջորդը նախատեսվում է կրկին անցկացնել Ադրբեջանում։ Այս հերթագայությունն ինքնին խոսում է աշխատանքային ռիթմի ի հայտ գալու մասին։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանն այս այցը պատմական է գնահատում և ճիշտ է անում, քանի որ սկսվում է սահմանազատման իրական գործնթացը, ընդ որում առանց միջնորդների, առանց երաշխիքների և Ադրբեջանի գերիշխանության պայմաններում:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը չի շտապում փաթեթային ձևով մոտենալ այս խնդրին:

Նա ներկայացնում է իր այն պահանջները, որում պիտի հայկական կողմը զիջի, ընդ որում հայկական կողմից որևէ այլ պահանջ, չի առաջարկվում, քանի որ Բաքվում այն դիտարկում են անտեղի:

Ավելին, ադրբեջանական կողմն արդեն ստացել է իր համար ամենակարևոր զիջումը՝Զանգեզուրի միջանցքը, թեկուզև ամերիկյան փաթեթավորմամբ:

Ընդ որում, եթե Թրամփի նախագիծը կյանքի չկոչվի ինչ-ինչ պատճառներով, միևնույն է, Զանգեզուրի միջանցքի խնդիրն արդեն միջազգայնացվել է և այն այլևս միջազգային հարթակներից դուրս չի բերվի:

Եվ այսպես. ի՞նչ են պահանջում զիջումների այս փուլում ադրբեջանցիները

Առաջին

Հացահատիկի և պարարտանյութերի տարանցումը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Վերջին հինգ ամիսների ընթացքում երկաթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով 23.500 տոննա հացահատիկի տեղափոխվելը, ադրբեջանցիները խորհրդանշական մատակարարումներ չեն համարում:

Ադրբեջանցիները ակնարկում են, որ այս նախընտրական «նվերները»Փաշինյանին գին ունեն և դրանք պիտի վճարվեն ընտրություններից հետո:

Երկրորդ

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հանձնի ութ բնակավայրեր։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը համապատասխան հայտարարություն է տարածել։ Բաքուն պահանջում է անհապաղ վերադարձնել չորս գյուղ, իսկ մնացած չորսը կփոխանցվեն Բաքվին սահմանազատման գործընթացի շրջանակներում։

Խոսքը վերաբերում է ՝ Վերին Ոսկեպարին, Սոֆուլուին և Բարխուդարլիին։ Բացի այդ, Բաքուն հավակնում է չորս ոչ էքսկլավացված գյուղերի՝ Բաղանիսին, Ոսկեպարին, Խեյրիմլիին և Գիզիլհաջիլին։ Այս բոլոր սահմանային բնակավայրերը գտնվում են Հայաստանի Տավուշի մարզում։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է նաև Տիգրանաշենի վերադարձը:

Հայկական կողմը համաձայնվել է ադրբեջանական այս պահանջների հետ, սակայն խնդրել է, որ այն հանձնվի ընտրություններից հետո, որպեսզի Փաշինյանը չկորցնի իշխանությունը:

Երրորդ

Մնացած բոլոր սահմանային կետերի վերաբերյալ ոչ մի սահմանազատում չի կատարվելու և այն թողնվելու է հաջորդ փուլին, հաշվի առնելով, թե Փաշինյանի քաղաքականության հետևանքները ինչ նոր հորիզոններ կբացեն Ադրբեջանի համար:

Հիշեցնենք, որ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկարությունը, ըստ նախկին ԽՍՀՄ-ի քարտեզների, մոտ 1000 կիլոմետր է, որից սահմանազատվել և սահմանագծվել է ընդամենը... 12 կմ՝ Տավուշում, 2024 թվականին հայկական կողմի զիջումների շնորհիվ:

Ո՞վ է Մուստաֆաևը, և ինչո՞ւ նրա այցի մասին հայտարարեցին ավելի ուշ, քան ադրբեջանական ԶԼՄ-ները

Ապրիլի 29-ի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը։ Նրա այցը անմիջապես դարձավ օրվա գլխավոր քաղաքական սենսացիան՝ ոչ այնքան հյուրի կարգավիճակի, որքան նրա ժամանման կազմակերպման եղանակի պատճառով։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամանումը հաստատեց միայն մի քանի ժամ անց, երբ լուրը տարածվեց ադրբեջանական ալիքներով։ Այս ամբողջ ընթացքում պաշտոնական Երևանը պահպանեց լռություն։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը պարզապես խոստացավ «տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ»։

Ինչո՞ւ չէր կարելի սահմանի սահմանազատման համար պատասխանատու անձի այցի մասին հայտարարել առնվազն 24 ժամ առաջ։ Փաշինյանն նշում է, որ դա պայմանավորված էր անվտանգության նկատառումներից ելնելով:

Մինչդեռ իրականում, ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այս այցը, ընտրություններից առաջ, պարտադրված էր Բաքվի կողմից, որպեսզի Փաշինյանից ստացվեն այն խոստումները, որոնք պիտի կատարվեն ընտրություններից հետո:

Շահին Մուստաֆաևը ավելին է, քան պարզապես բյուրոկրատ։ Նա մարդ է, որը մեթոդաբար, ինչպես գեոդեզիստ, վերաձևավորում է տարածաշրջանի քաղաքական քարտեզը՝ գլխավորելով սահմանների սահմանազատման պետական ​​հանձնաժողովը։ Բավական է հիշել, որ երկու տարի առաջ, նրա հսկողության ներքո, Ադրբեջանը վերահսկողություն ձեռք բերեց Հայաստանի հյուսիսային մի քանի տարածքների նկատմամբ՝ առանց մեկ կրակոց արձակելու։ Այն ժամանակ էլ դա ներկայացվում էր որպես կոորդինատների ճշգրտման սովորական գործընթաց։

Մուստաֆաևը ժամանեց Իլհամ Ալիևի վերջերս ներկայացված կոշտ վերջնագրի ֆոնին, ով կրկին պահանջեց փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում՝ որպես խաղաղության պայման։

Մենք ականատես ենք լինում ադրբեջանական պահանջները ուժով ստանալու դասական փորձի։ Մինչ Երևանը մտածում է, թե ինչպես բացատրել հանրությանը Մուստաֆաևի հայտնվելը, Բաքուն պարտադրում է իր սեփական օրակարգը։ Այս մարտավարությունը խաթարում է պետության նկատմամբ վստահությունը։ Մարդիկ պարզապես դադարում են հավատալ, որ Հայաստանն է իր ճակատագրի տերը։

Նշենք, որ երկու տարի առաջվա ադրբեջանական հատուկ գործողությունները Տավուշի մարզում իր բովանդակությամբ նման էին, թեև ձևով տարբերվում էին:

Իսկ դա ևս մեկ անգամ հիշեցնում է մեկ բան, որ

Առաջին

Առանց գործընթացի, որտեղ կլինի նաև միջնորդ կողմը, ոչ մի երաշխավորված խաղաղություն չի սպասի Հայաստանին

Երկրորդ

Առանց միջնորդ կողմի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր գործընթացները կրելու են Հայաստանի կողմից միակողմանի զիջումների տեսք, քանի որ այսօր Ադրբեջանն ավելի ուժեղ դիրքերից է բանակցում, քան Հայաստանը

Երրորդ

Փաշինյանի վերարտադրության դեպքում, հունիսի 7-ից հետո Հայաստանին սպասվում է մեծ զիջումների գործընթաց, որն ավարտվելու է պետականության կազմաքանդմամբ և, որպես հետևանք՝ Հայաստանի բնակչության հեռացմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am