«Ձյունը մաքրու՞մ է օդը վիրուսներից, թե՞ ոչ. չկա գիտական հիմնավորում, կա ստատիստիկա». Արա Ասոյան (video)
«Մենք այսօր ունենք սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի աճ»,- այսօր Հայելի ակումբում ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: «Հիվանդությունների տարածմանը նպաստում է հիմնականում տոնական օրերի շփումները: Մարդիկ հիվանդ, բարձ ջերմությունով գնում են իրենց հարազատներին շնորհավորելու ու այդպես վարակները տարածվում են» ,-տեղեկացնում է Արա Ասոյանը: Խոսելով եղանակային պայմանների ազդեցությունից՝ ինֆեկցիոնիստը վստահեցնում է, որ ցուրտ ամիսներին գրիպի վիրուսը շատ ավելի լավ է իրեն զգում, շատանում է, որն էլ նպաստում է վիրուսի տարածմանը: Հարցին, արդյո՞ք ձյունը մաքրում է օդը վիրուսներից, բանախոսն անմիջապես պատասխանեց. «Որևէ գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց կա ստատիստիկա. այն օրերին, երբ ձյուն է տեղում նկատվում է գրիպի հիվանդության նվազում»:
