Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը

Արամ Ա Վեհափառը ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանին․

«Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 30 Ապրիլ 2026-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Սէուտական Արաբիոյ դեսպան Ուալիտ Պուխարիի։

Մտերմիկ մթնոլորտի մէջ կարեւոր զրոյց մը տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին եւ դեսպանին միջեւ՝ ընդհանրապէս տարածաշրջանը եւ յատկապէս Լիբանանը յուզող հարցերու շուրջ։

Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտեց տագնապալից ներկայ ժամանակներուն Լիբանանէն ներս հանդարտութիւնն ու ապահովութիւնը պահելու առաջնահերթութիւնը։ Դատապարտելով իսրայէլեան թափանցումը հարաւային Լիբանանէն ներս եւ անոր կողմէ շարունակուող յարձակումները, Լիբանանի ներքին միասնականութեան ամրապնդումը աւելի քան հրամայական է, ըսաւ Հայրապետը։ Ան միաժամանակ ողջունելով Լիբանանի կառավարութեան առած քայլերը՝ ընդգծեց հանրապետութեան նախագահին, խորհրդարանի նախագահին եւ վարչապետին միջեւ համագործակցութեան ամրապնդումը, յատկապէս Լիբանանը դիմագրաւող ընդհանրական հարցերու շուրջ։

Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ տարածաշրջանի ընդհանուր կացութեան՝ ընդգծելով Իրանի դէմ շղթայազերծուած ամերիկեան ու իսրայէլեան պատերազմին վտանգալից հետեւանքները, մասնաւորաբար Միջին Արեւելքէն ներս: Նորին Սրբութիւնը նաեւ ակնարկեց Թուրքիոյ հետզհետէ ծաւալող ներկայութեան Սուրիայէն եւ Լիբանանէն ներս, նաեւ՝ հետեւանքներուն։ Վերջապէս, Նորին Սուրբ Օծութիւնը անդրադարձաւ Միջին Արեւելքէն ներս ստեղծուած աշխարհաքաղաքական նոր իրավիճակին եւ շեշտեց Սէուտական Արաբիոյ կարեւոր դերը, որպէս կողմերու միջեւ փոխադարձ հասկացողութիւն ստեղծող կամուրջ։

Դեսպան Պուխարի ամբողջութեամբ բաժնեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետին տեսակէտները վերոնշեալ հարցերուն շուրջ։ Ան, իր կարգին, անհրաժեշտ յաւելումներ ու շեշտաւորումներ կատարեց՝ յայտնելով Սէուտական Արաբիոյ զօրակցութիւնը Լիբանանի, անոր միութեան, գերիշխանութեան ու ամբողջականութեան ամուր պահպանման գծով»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am