Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Լիբանանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նաբիհ Բերրին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները և հակամարտության լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Երկու կողմերը խստորեն դատապարտել են Իսրայելի ռեժիմի գործողությունները տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Լիբանանի դեմ։ Նրանք ընդգծել են Հարավային Լիբանանում հարձակումները դադարեցնելու համար անհապաղ միջազգային միջամտության անհրաժեշտությունը, քանի որ դրանք հանգեցրել են հազարավոր մարդկանց մահվան և վիրավորման, ենթակառուցվածքների ոչնչացման և զանգվածային տեղահանման։
Աբբաս Արաղչին լիբանանյան կողմին ներկայացրել է Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադում բանակցությունների ընթացքը։
Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Լիբանանի դեմ ռազմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է։ Նա վստահեցրել է, որ այս հարցը Իսլամական Հանրապետության համար կմնա առաջնահերթություն ապագա դիվանագիտական գործընթացներում։
Արաղչին գովաբանել է Լիբանանի ժողովրդի դիմադրողականությունը հարձակումների նկատմամբ և վերահաստատել Իրանի ամուր աջակցությունը Լիբանանին։
