Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրումը և Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։

 

 

Միջազգային փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն սցենարը, որի համաձայն Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանի դեմ կոշտ գործողություններով՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, եթե փակ մնա Հորմուզի նեղուցը։ Սա առանձնահատուկ զգայուն հարց է Հայաստանի համար, քանի որ երկրի էներգահամակարգը տեխնիկապես փոխկապակցված է Իրանի հետ։

 

 

Սինխրոն համակարգ՝ ռիսկերով և վերահսկմամբ

Նախարարությունից 1 ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ «Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինքրոն աշխատանքը», իսկ «հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգի կողմից»։

Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ՝ ռիսկերը գնահատվել են, և առկա են հակազդման մեխանիզմներ։ Ինչպես նշում են նախարարությունից․
«Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում հնարավոր լայնածավալ վթարների ժամանակ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց հնարավոր ռիսկերի ազդեցության գնահատում իրականացվել է»։

 

 

Վթարային սցենարներ և հակազդման միջոցներ

Պատասխանատու մարմինները չեն բացառում, որ միջհամակարգային կապի խափանման դեպքում կարող են առաջանալ «հաճախականության տատանումներ և էներգահամակարգերի առանձնացում»։ Սակայն, ըստ նախարարության, նման սցենարների համար նախապես մշակված են գործողությունների ծրագրեր։

Մասնավորապես նշվում է․
«Համակարգի օպերատորի կողմից մշակված են և կիրառվում են համապատասխան հրահանգներ, ինչպես նաև ներդրված է համակարգային հակավթարային ավտոմատիկա, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը և ինքնուրույն կարգավորել հաճախականությունը»։

Բացի այդ, նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ՝ համակարգի ճկունությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։

ԱԷԿ-ի կանգ՝ լրացուցիչ մարտահրավե՞ր

Ռիսկերի քննարկումը համընկնում է նաև մեկ այլ կարևոր գործոնի հետ՝ Հայկական ատոմակայանի պլանային կանգը։ Նախարարությունը հաստատում է, որ այն իրականացվում է 2026 թվականի ապրիլի 1-ից՝ մոտ 5 ամիս ժամկետով, և ընդգծում, որ գործընթացը նախապես պլանավորված է։

«Կանգը իրականացվել է սահմանված ընթացակարգով՝ համաձայն 2026թ. էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքի»,— նշվում է պատասխանում։

Փոխարենը, համակարգի կայունությունը ապահովելու համար գործարկվում են պահուստային հզորություններ։ Մասնավորապես՝
• 467 ՄՎտ հզորությամբ «Հրազդան-5» էներգաբլոկ,
• 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ «ՀրազՋԷԿ»-ի երկու բլոկներ։

Նախարարության գնահատմամբ՝ այս ռեսուրսները «լիովին ապահովում են էներգահամակարգի հուսալիության պատշաճ մակարդակը»։

Ի՞նչ է կատարվում Հորմուզում հիմա

2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Եթե մինչ տարածաշրջանային ռազմական գործողությունները օրական միջինը 125–140 նավ էր անցնում նեղուցով, ապա վերջին տվյալներով այդ թիվը նվազել է մինչև մի քանի նավ օրական։

Նավարկությունը հիմնականում իրականացվում է Իրանի տարածքային ջրերով, իսկ երթուղիների անորոշությունը բարձր է։ Չնայած ԱՄՆ–Իրան հրադադարի փաստին, լիարժեք համաձայնության բացակայությունը պահպանում է ռիսկերի բարձր մակարդակ։ Քննարկվում է նաև Իրանի կողմից նեղուցով անցման վճարային համակարգ ներդնելու գաղափարը, ինչը կարող է հավելյալ բարդություններ ստեղծել միջազգային առևտրի համար։

Արդյունքում

Հայաստանի էներգահամակարգը շարունակում է գործել փոխկապակցված տարածաշրջանային միջավայրում, որտեղ արտաքին ռիսկերը չեն կարող ամբողջությամբ մեկուսացվել։ Թեև պաշտոնական մարմինները վստահեցնում են, որ իրականացվել են ռիսկերի գնահատումներ և առկա են հակաճգնաժամային մեխանիզմներ, միաժամանակ ակնհայտ է, որ համակարգը որոշակի կախվածություն ունի արտաքին գործոններից՝ հատկապես Իրանի էներգահամակարգից։

Ատոմակայանի ժամանակավոր կանգը և տարածաշրջանային լարվածությունը համադրելով՝ առաջիկա ամիսները կարող են դառնալ լուրջ փորձություն էներգետիկ կառավարման համակարգի համար։ Իսկ դրա արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունից, այլև օպերատիվ կառավարման և ճկուն արձագանքման կարողությունից։

Կարճ ասած՝ շարունակում ենք մնալ մազից կախված վիճակում, քանի որ Իրանից էներգետիկ կախվածության այլընտրանքային ծրագիրը Լոռու մարզով այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը, ըստ մասնագիտական գնահատականների, շարունակում է սինխրոնացված մնալ Իրանի հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am