Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին հավասարեցնողը ոչ թե իրավունք է հաստատում, այլ ստորագրում է սեփական վայրենի, ահաբեկիչ էության տակ։ Սա մշակութային եղեռնագործություն է՝ նպատակաուղղված Արցախից հայկական շունչն ու արմատը իսպառ վերացնելուն։

Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։

Երբ որևէ հոգևոր կառույց արդարացնում է վանդալիզմը, այն դադարում է կրոնական լինելուց և վերածվում է ոճրագործի հանցակցի։ Բայց ոչ պակաս հանցակից է նաև միջազգային հանրությունը։ Ձեր կույր և խուլ լռությունը, ձեր ստանդարտացված ու անկարող «մտահոգությունները» Բաքվին տալիս են անպատժելիության անսահմանափակ լիցենզիա։

Մենք խստագույնս պահանջում ենք վերջ տալ միջազգային դիվանագիտական կեղծավորությանը: Իրավապաշտպան, կրոնական և մշակութային կառույցները (այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն) կամ դուրս են գալիս վախկոտ դիտորդի կարգավիճակից և կոշտ պատժամիջոցներ պահանջում Ադրբեջանի դեմ, կամ հավասարապես կիսում են այս մշակութային ցեղասպանության մեղքը։ Անհրաժեշտ է անհապաղ գործուղել անկախ միջազգային առաքելություն՝ Արցախ, մշտադիտարկելու խայտառակ ավերածություններն ու պատասխանատվության ենթարկելու այս բարբարոսության հեղինակներին ու կատարողներին։

Բարբարոսի բուլդոզերն ու պատվերով գրված վարչական հայտարարությունները չեն կարող ջնջել հայկական պատմությունը։ Արցախի եկեղեցիների քարերը նույնիսկ ավերված վիճակում ավելի զորեղ են, քան ձեր ողջ պետական քարոզչամեքենան»։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am