Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի մի քանի տների բնակիչներ իրենց երեխաներին տանում են բժշկական հաստատություններ՝ բուժումներ ստանալու նպատակով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղով անցնող ջրատարներում ու իրենց լեզվով ասած «կանալում» տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Այսօր՝ ապրիլի 30-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Սովետի ժամանակ մեր գյուղով որ ջուրը անցնում էր, այնքան զուլալ էր, նույնիսկ խմում էինք։ Մեր ծնողները ճաշ էին պատրաստում էդ ջրով, լվացք էինք անում, ձկները պարզ երևում էին։ Բայց արդեն 10 տարուց մի քիչ ավելի է՝ անգամ կողքով չենք կարողանում անցնել։ Որոշ տների սանհանգույցներից դուրս թափվող ջուրը լցվում է կանալը։ Որոշ հատվածներում առաջացել է տիղմ և կա վտանգ, որ ճահճով կպատվի։ Ում ասես դիմել ենք, Կոտայքի մարզպետին, Աբովյանի քաղաքապետին, մեր գյուղապետին, սակայն հետո իմացանք, որ կանալի մաքրման ու շահագործման պատասխանատուն Ջրային կոմիտեն է։ Ու հիմա հարց ենք ուղղում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի. երբ դիմում էինք Ջրային կոմիտե, ինչո՞ւ էին մեզ մոլորեցնում, թե դա իրենց գործը չէ ու քանի տարի է մեզ սխալ հասցեներ էին ուղղորդում, թե գնացեք մարզպետի, քաղաքապետի, ձեր գյուղապետի մոտ։ Մենք միամտաբար հավատացել ենք ձեզ, բայց արդեն պարզել ենք, որ հենց դուք պետք է աշխատանքները կատարեք։ Բայց կամ թամբալություն եք անում, կամ ձեզ համար նշանակություն չունեն մարդն ու բնությունը, կարևորը ժամանակից շուտ պարգևավճարներ ստանաք։

Անգամ երբ մեր գյուղում կառավարության ֆինանսավորմամբ մանկապարտեզ բացվեց, ինչի համար ողջ գյուղը շնորհակալություն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ վերջապես մեր գյուղում էլ մանկապարտեզ կառուցվեց իր շնորհիվ, այդ ժամանակ կանալի խնդրով դիմեցինք վարչապետին, ով ասաց, որ կհանձնարարի, որ զբաղվեն։

Հիմա երևի վարչապետը գիտի, թե իր ասածը Ջրային կոմիտեն արել է, բայց իրականում ոչինչ էլ չեն արել, էլ ավելի է խնդիրը վատացել։ Ու այդ ամենի հետևանքով արդեն գյուղից մեծ թվով երեխաների տանում ենք հիվանդանոցներ՝ բուժումներ ստանալու։ Երեխաներն այդ օրն են ընկել կանալում տիրող գարշահոտի, մլակների պատճառով։

Նույնիսկ մեր գյուղի գլխավոր փողոցը, որը կրում է Արցախյան 1-ին պատերազմի նահատակված լեգենդ դարձած հերոս Լևոն Ավետիսյանի անունը, այդ փողոցով էլ չենք կարողանում անցնել, 500-600 մետրից հոտը խեղդում է։ Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ եթե իրերը տաքանան, ինչ կլինի երեխաների, մեծահասակների վիճակը, ջահելները հլը մի քիչ կդիմանան։

Էնպես որ Ջրային կոմիտեի չինովնիկներ, մարդկանց մոլորեցնելու, ձեր գործը ուրիշների վրա գցելու փոխարեն իրական գործ արեք»։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am