Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ապրիլի 30-ի առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որի հետևանքով զոհվել է 9 քաղաքացի, վիրավորվել՝ 13-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Զոհերը գրանցվել են Լիբանանի հարավում գտնվող Ջիբշիթ, Թուլ և Հարուֆ գյուղաքաղաքներում։«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ շարժման անդամները Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներ ու զրահատեխնիկա են թիրախավորել։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ապրիլի 29-ին «Հեզբոլլահ»-ի հինգ զինյալի է ոչնչացրել, որոնք մոտեցել էին Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ռազմական դիրքերին։Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ի կեսգիշերին, սակայն կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 2576-ի, իսկ վիրավորներինը՝ 7962-ի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը