Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է
Շարունակում եմ նոր սկսած շարքը՝ թե ինչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը իրենց գլխներում և գրպաններում, թե ի՞նչով պետք է զբաղվեին կոռուպցիա դեմ պայքարողները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյան, Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները, Ձեր կողքով քայլում ու վայելում անհասկանալի «ՓՈՂԵՐԸ»։
Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է։
Արձանագրում ենք, որ «նախկինը» դա ՖԻԿՏԻՎ՝ կեղծ կատեգորիա է և ՔՊ-ի կողմից նշանակովի կատեգորիա։
Մյուս անգամ նախկիների անունը տալուց, բերաններդ մի բանով կծեփեք ու վեր կընկնե՛ք տեղներդ։
Ցավում եմ, որ այս անգամվա իմ հաճախորդը Անանիկն էր»։
Իսկ արդեն տեսանյութում Մեսրոպ Մանուկյանը նշել է. «Ուզում եմ հատուկ անդրադառնալ երկակի ստանդարտներին և մի անձի, որին, ցավով եմ անդրադառնում. դա Արթիկ համայնքի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանն է։ Նրան ճանաչում եմ շատ վաղուց, Անանիկ Ոսկանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, աշխատել է երկար ժամանակ նրա հետ, ինչպես ես։ Ես նույնպես Գրիգորյան Մանվելի սանիկն եմ և իր հետ աշխատել եմ։
Անանիկը Ոսկանյան հայտնի դարձավ հեղափոխությունից հետո, երբ աղուացով ընդունեց Նիկոլ Փաշինյանին։
Անանիկը 2022 թվականին հանձնված հայտարարագրով ներկայացրել է, որ Պեմզաշեն գյուղում ունի հողամաս և 1.5 միլիոն դրամ կանխիկ գումար, ուրիշ ոչինչ չի հայտարարագրել, մինչդեռ Անանիկի Պեմզաշենի տունը ես տեսել եմ։ Արդեն հաջորդ տարի Անանիկը 21 միլիոն դրամով, շատ կասկածելի ցածր գնով Երևանում ձեռք է բերում տուն։ Ի՞նչ է հետաքրքիր, որ տարվա սկզբում արդեն հայտարարագրում է, որ 6.5 միլիոն դրամ փող ունի և տարվա վերջին այդ գումարը դառնում է 18 միլիոն դրամ։ Անանիկի եկամուտները կազմել են 4.9 միլիոն դրամ,Մեր Անանիկը 20 միլիոն վարկ է վերցրել ու մինչև տարվա վերջ մնացորդը մնացել է 4.3 միլիոն դրամ։ Այդ 16 միլիոնը որտեղից փակվեց, այն կանխիկ գումարը որտեղից իր մոտ ավելացավ անհասկանալի է»։
