Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Որոշ քաղաքական միավորներ, հիմնականում՝ ՔՊ-ի սատելիտներ, հայտարարում են, թե առաջիկա ԱԺ ընտրություններում պիտի… ընդդիմափոխություն արվի: Հասկանալի է, թե ինչ նկատի ունեն. ուզում են, որ այսօրվա ընդդիմության փոխարեն իրենք լինեն ընդդիմություն:

Բայց նրանց ասածի մեջ մի քանի տարօրինակություն կա: Ամբողջ աշխարհում այս կամ այն քաղաքական ուժը մտնում է ընտրապայքարի մեջ, որպեսզի հասնի իշխանափոխության և դառնա իշխանություն: Իսկ ՔՊ-ի սատելիտները, փաստորեն, առավելագույնը ձգտում են… դառնալ ընդդիմություն: Բայց սա էլ իր հերթին է հետաքրքիր: Եթե փաշինյանական իշխանությանը ինչ-որ հրաշքով կամ ընտրակեղծիքներով հաջողվի վերարտադրվել, ապա հիշյալ ուժերը էլի ընդդիմադիր չեն դառնա, քանի որ «էն գլխից» նիկոլական են: Մյուս կողմից՝ եթե այդ սատելիտային միավորներն ուզում են ընդդիմություն լինել, ապա նշանակում է՝ իրենք ընդունում են, որ այսօրվա ընդդիմությունն է իշխանություն ձևավորելու, իսկ իրենք էլ ավելի մեծ հրաշքով (այս դեպքում նույնիսկ հրաշքն է անհավանական) անցնելու են խորհրդարան ու ՔՊ-ի հետ դառնալու են ընդդիմադիր փոքրամասնություն:

Բայց, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա այսօրվա հիմնական ընդդիմադիր ուժերն են ամենից շատ ցանկանում «ընդդիմափոխություն անել», որն արտահայտվելու է քվեների համախառն մեծամասնություն ստանալու և իշխանություն ձևավորելու տեսքով: Այդ պարագայում ենթադրելի է, որ այսօրվա իշխանություն ՔՊ-ն դառնալու է ընդդիմություն: Իսկ վերոնշյալ «սատելիտները» չեն անցնելու հաջորդ ԱԺ ու, լավագույն դեպքում, կլինեն արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակում:

Ստացվում է, որ նրանք, «ընդդիմափոխություն» ասելով, նկատի ունեն հենց այն, որ այսօրվա ընդդիմությունը կդառնա իշխանություն, իսկ իշխանությունը՝ հակառակը: Փաստորեն, այդ «սատելիտները» իրենց ներսում արդեն իսկ ընդունել են, որ ՔՊ-ն պարտվել է: Ու այդ տեսանկյունից, գիտեք, նրանք գուցե և իրավացի են:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am