Արտակարգ իրավիճակ Քասախում
Այսօր վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քասախ համայնքում: Համայնքի տրանսպորտային երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Երևանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քասախը սպասարկում է միայն մեկ`37 համարի երթուղայինը,այն էլ այսօր չի սպասարկել երթուղին: Ուղևորները ստիպված են եղել աշխատանքի կամ դասի հասնել տաքսիներով: Պատճառն այն է,որ Երևանի Հարավարևմտյան թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել երթուղային տաքսիների վարորդները։ Անդրանիկի արձանի հարևանությամբ նրանք կանգնած են մեքենաներով և հրաժարվում են ուղևորներ փոխադրել։ Պատճառը գազի և դիզվառելիքի թանկացումն է։Ակցիային միացել են 35, 37, 44, 75 համարի երթուղայինների վարորդները: Վարորդների բողոքներն իրենց խոսքերով ոչ թե գծի տերերին են վերաբերում, այլ կառավարությանը։
