Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ»

«Խաղաղության» կարգախոսով ընտրարշավի մեջ մտած իշխող ՔՊ-ն իրականում ոչ թե նախընտրական քարոզչություն է անում, այլ չընտրվելու-չվերարտադրվելու մտքից սարսափած` սեփական ժողովրդին է շանտաժ անում, սպառնալիքներ հնչեցնում՝ հույս ունենալով, որ ժողովուրդն էլ վախի մթնոլորտում չի գնա ընտրության կամ կընտրի իրենց` պետության ճակատագիրը հարցականի տակ դնելով։


Սկզբում փորձեցին պատերազմի վախերն արթնացնել. «Եթե մեզ չընտրեք, սեպտեմբերին պատերազմ է լինելու»։ Զուգահեռ, առաջ են քաշում թեզը, թե եթե Արցախից խոսեք, Արցախ վերադարձի հարցը բարձրացնեք, Արարատ սարն ու ցեղասպանությունը հիշեք, դա կհանգեցնի պատերազմի։ Ապա, երբ հասկացան, որ մարդիկ կա՛մ չեն վախենում, կա՛մ հասկանում են, որ 4-5 պատերազմ բերած ուժն է պատերազմ բերում, անցան այլ թեմաների: Հիմա էլ փորձում են ընդդիմությանը վախեցնել, ընդդիմադիրներին աջակցողներին բռնել, հետ պահել պայքարից։ Իսկ երեկ վախի մթնոլորտ ձեւավորելու, սեփական ժողովրդին ահաբեկելու նոր թեզ առաջ բերեցին: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ արտերկրում բնակվող հայերին ուղղված սպառնալիքներով լի, թե՝ եթե ընտրակաշառք վերցնեն եւ գան ՀՀ ընտրություններին մասնակցելու, Հայաստան հասնելուն պես «Զվարթնոցում» կձերբակալվեն։ Իբրեւ թե իրենք արտերկրում կարողանում են տեղեկատվություն հավաքել։ «Ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, եւ մեր համապատասխան ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետեւում իրավիճակին, այլ նաեւ՝ ՀՀ-ից դուրս»,- ակնհայտորեն ստում էր Ռուբինյանը, քանի որ մեր հատուկ ծառայություններն անգամ հայաստանյան ներքին իրավիճակին չեն տիրապետում, ուր մնաց՝ աշխարհով մեկ իրավիճակը վերահսկեն: Իհարկե, օրեր առաջ հենց Փաշինյանն էր հայտարարում, թե դրսից ժամանողներն իրենց են ձայն տալու, բայց անգամ դա չէ խնդիրը, այլ՝ այն, թե ինչպես են պարզելու` ով ինչու է ժամանում Հայաստան եւ փակ-գաղտնի քվեարկության ժամանակ ում է իր քվեն տալու:

Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով ճնշում գործադրել ոչ միայն հայաստանցիների, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնք երկքաղաքացիություն ունեն եւ անարգել կարող են ժամանել Հայաստան ու մասնակցել ընտրություններին: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մարտի սկզբներին Արտաքին հետախուզության ծառայության միջոցով իշխանությունները դաշտ նետեցին ստահոդ լուրեր, թե հետախուզական տվյալներ են ստացել, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «ֆինանսական եւ կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի եւ գան մասնակցեն ընտրություններին»: Փաշինյանն անձամբ անդրադարձել էր դրան՝ Գյումրիում, եւ վստահություն հայտնել, որ եկողների մեծ մասն իրենց օգտին է քվեարկելու։ «Մոսկվայից եկել եք, որ մեր դե՞մ քվեարկեք: Բա տենց լուրեր են, ասում են՝ Մոսկվայից գան, Ռուսաստանից բերելու են մարդկանց, որ մեր … չէ, չէ, սպասեք, չէ, չէ, ես, ընդհակառակը՝ ասում եմ՝ թող բերեն, որովհետեւ եկածների 84.5 տոկոսը, ընդեղ մեր արած հարցումների համաձայն, քվեարկելու է մեր օգտին: Լուրջ եմ ասում, չմտածեք՝ կատակ եմ անում, ամենայն լրջությամբ»,- ասել էր նա։


Ռուբինյանի երեկվա հայտարարությունից պարզ դարձավ նաեւ, որ իշխանությունը հույս չունի օրինական ճանապարհով վերընտրվելու, ուստի անցել է շանտաժի ու սպառնալիքների լեզվին։

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը հորդորում է չքննարկել, չանդրադառնալ իշխանության՝ դաշտ նետվող կեղծ օրակարգերին, այդ թվում՝ Ռուբինյանի վերջին հայտարարությանը։ «Դա նշանակում է՝ մենք, հիմնական հարցերը թողած, իրենց գովազդով ենք զբաղվում, ես իրենց գովազդով չեմ ուզում զբաղվել, կներեք»,- ասաց նա` հրաժարվելով մեկնաբանել Ռուբինյանի հայտարարությունը։ Արդարադատության նախկին նախարարն առավել քան վստահ է, որ նմանատիպ հայտարարություններն քաղաքացիների գերակշիռ մասն ուշադրություն չի դարձնելու․ «Եթե նույնիսկ լինեն մարդիկ, որ ուշադրություն կդարձնեն, ուրեմն պետք չէ, որ այդ մարդիկ գան։ Ի վերջո, եթե ես ուզում եմ, որ մարդիկ չվախենան, ոչ թե պետք է ասեմ այն, ինչ որ իրենք ասացին (ով չի լսել, ինձնից կիմանա), այլ իմ անձնական օրինակով, փաստերով ցույց տամ, որ պետք չէ վախենալ ոչ թե նրա համար, որ մեզ ոչինչ չի սպառնում, գուցեեւ սպառնա էլ, առանց դրա չի լինում, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ լավ բան անել, այո, որոշակի զրկանքների էլ պիտի ենթարկվենք»։

 

 

Հարցրինք՝ հնարավո՞ր է կարողանան պարզել, որ մարդկանց արտերկրում կաշառք են բաժանել։ «Դուք Հայաստանում եք, չէ՞, ապրում, եթե պետք է, ասում են` ստացել են, եթե պետք չէ, ասում են՝ չկա նման բան։ Բայց սա էլ չէ խնդիրը, որովհետեւ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե հնարավոր է, ի՞նչ անենք, հանձնվե՞նք, ասենք` դե լավ, քանի որ դուք ամեն ինչի ընդունակ եք, ուրեմն ձեր դեմ խաղ չկա, վերջ, մենք հանձնվո՞ւմ ենք»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, մեզնից տեղեկանալով Ռուբինյանի հայտարարության մասին, տարակուսանք հայտնեց․ «Ինչի՞ են վախենում` Փաշինյանն ասում էր՝ թող գան, մեկ է` մեզ են քվեարկելու»։ «Աներկբա է, զազրելի է ընտրակաշառքի բաժանումը եւ վերցնելը, դա չի քննարկվում մեզ համար: Իսկ գալ, քվեարկելը ցանկացած քաղաքացու իրավունքն է, ես կասեի՝ պարտականությունը, եւ ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները մինչեւ հունիսի 7-ը կգան Հայաստան, նաեւ ամառվա իրենց արձակուրդները կպլանավորեն այդ ժամանակաշրջանում, որ անպայման քվեարկությանը մասնակցեն»

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am