Ժողովուրդն է ընտրել ՀՀԿ-ին,ոչինչ անել չենք կարող.Ծառուկյանը՝ԵԼՔ-ի հետ միասնական թեկնածուի մասին
«Եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, թե ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է։ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում», - լրագրողները «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք միանալու են ԵԼՔ խմբակցության երթին: «Ժողովուրդն է ընտրել ՀՀԿ-ին , և մենք հիմա ոչինչ անել չենք կարող, անգամ եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք և միասնական նախագահի թեկնածու առաջադրենք միևնույն է, Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում. էլ ի՞նչ իմաստ ունի գնալ մի բանի, որը արդյունք չի տա»,- հարցին ,թե կմիանա՞ն արդյոք ԵԼՔ դաշինքին միասնական նախագահի թեկնածու առաջադրելու հարցում ,պատասխանեց Ծառուկյանը:
