Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, երկամսյա կալանքի է տարել Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացված դատավոր Արամ Գրիգորյանը։

Նշենք, որ Գրիգորյանը հայտնի է մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Նրա վարույթում են մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների գործեր, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կապված վարույթները։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավոր Արամ Գրիգորյանի հրապարակային հայտարարագրային տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա և ինչպես է այն ձևավորվել պետական համակարգում աշխատելու տարիների ընթացքում։

Դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազական և քննչական համակարգերում, իսկ ներկայում զբաղեցնում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը՝ մասնագիտացած լինելով կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։

Կենսագրություն և աշխատանքային ուղի

Արամ Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1984-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

Ուսման տարիներին և դրանից հետո նա ունեցել է նաև տարբեր աշխատանքային փորձ․ սկզբում աշխատել է որպես բանվոր, այնուհետև ծառայել է խորհրդային բանակում։

Իրավաբանական համակարգում նրա կարիերան սկսվել է 1991 թվականից, երբ նա աշխատել է որպես իրավախորհրդատու մասնավոր կազմակերպությունում։ Հետագայում նա անցել է դատախազական համակարգ՝ տարբեր մարզերում զբաղեցնելով քննիչի և ավագ քննիչի պաշտոններ՝ Վայքում, Սևանում, Գեղարքունիքում և Երևանում։

1997-2007 թվականներին Գրիգորյանը աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում, որտեղ սկզբում եղել է քննիչ, ապա՝ ավագ քննիչ և դատախազի օգնական։ Հետագայում ծառայել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում և Հատուկ քննչական ծառայությունում՝ զբաղեցնելով հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոններ։

2018-2022 թվականներին նա եղել է ՀՔԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի խորհրդական, իսկ 2022 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Հայտարարագրած գույքն ու եկամուտները

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած հայտարարագրերի համաձայն՝ դատավոր Արամ Գրիգորյանը վերջին տարիներին հայտարարագրել է հետևյալ գույքն ու ֆինանսական միջոցները։

Նա ունի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ստացել է ժառանգությամբ։ Բացի այդ, հայտարարագրել է նաև 90 օր և ավելի տիրապետվող ավտոտնակ և ավտոկայանատեղի։

Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։

Ֆինանսական միջոցների մասով 2024 թվականի հայտարարագրում նշված է, որ դատավորի բանկային հաշիվներին առկա է շուրջ 6,600 ԱՄՆ դոլար և 2,445,000 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են 5,000 եվրո և 15,000 ԱՄՆ դոլար։

15,9 միլիոն դրամ աշխատավարձ

Դատավորի հիմնական եկամուտը ձևավորվում է պետական աշխատավարձից․ ըստ հայտարարագրի՝ նա ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից ստացել է շուրջ 15,9 միլիոն դրամ աշխատավարձ։

Բացի այդ, հաշվետու տարում նա հայտարարագրել է նաև շուրջ 4,8 միլիոն դրամի ծախսեր՝ կապված ճանապարհածախսի և կեցության հետ։

Նախորդ տարիների տվյալներ

2023 թվականին Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 18,2 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև բանկային և կանխիկ միջոցներ՝ ներառյալ դոլար և եվրո։

2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 10 միլիոն դրամ, որը ներառում է աշխատավարձ, կենսաթոշակ և այլ պետական վճարումներ։ Այդ տարվա ընթացքում նա ունեցել է նաև շուրջ 6,800 դոլար կանխիկ միջոց»։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am